Յակուտիայում անտառային հրդեհներ են
Յակուտիայում անտառային հրդեհների մարման նպատակով ռազմական ուղղաթիռներն ավելի քան 770 տոննա ջուր են բաց թողել օջախների վրա։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Սախա-Յակուտիայի Հանրապետությունում անտառների հրդեհների մարման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Ուղղաթիռները միաժամանկ ապահովել են 500 մարդու տեղափոխում ու ավելի քան 55 տոնա բեռի փոխադրում, որոնք աջակցելու են հրդահաշիջման աշխատանքներին։
Նույն աղբյուրի համաձայն, մեկ օրում Յակուտիայում մարվել է յոթ հրդեհ, որոնք տարածվել էին 77 հազար հա մակերեսով։
Հիշեցնենք, որ այս օրերին հրդեհներ են նաև Թուրքիայի՝ հանգստավայր Անթալիա քաղաքի հարակից անտառներում։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի խոսնակը Թուրքիայում անտառային հրդեհներն անվանել է ազգային աղետ
- Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում․ տասնյակ գյուղեր տարհանվել են