Արավուսից մի քանի հարյուր մետրի վրա ադրբեջանական շարժն ակտիվացել է. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն զրուցել է Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանի հետ՝։ադրբեջանական զինուժի ինտենսիվ ամրաշինական աշխատանքների մասին, որ իրականացնում է Սյունիքի սահմաններին։ Արավուս գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ադրբեջանական շարժն ակտիվացել է։
«Իրենք ուժեղ ինժեներական աշխատանքներ են անում։ Աշխատանքները մեր մոտից տեսանելի են, մեզանից 300-600 մետր են հեռու։ Մեր դիմացը 13 հատ ադրբեջանական պոստ կա, որտեղ ուժեղ աշխատանքներ են իրականացնում՝ մեծ տրակտորներով, էքսկավատորներով։ Շարժը շատացել է։ Բրիգադն էլ մեր դիմացն է՝ երկու կմ հազիվ հեռու լինի»,- ասել է նա։
Ադրբեջանական կողմը սահմանի երկայնքով հողի շերտ է պատել, որպեսզի գյուղի բնակիչների համար տեսանելի չլինի, թե ինչ են կառուցում։
«Չի երևում, թե ինչ են սարքում։ Էնքան քանդել են, դիմացը հող են լցրել, հետևը ինչ իմանաս՝ ի՞նչ են անում»։
Շինարարության համար ադրբեջանական շարասյունն անցնում է Կուբաթլուով, Բերձորով, ռուսական կողմի ուղեկցությամբ Աղավնոյի ձորով հասնում մինչև Արավուս։
Գեղարքունիքում և Արարատում հուլիսի 20-ից սկսված փոխհրաձգություններից առաջ թշնամին կրակել է նաև Սյունիքի ուղղությամբ: Թշնամին կրակել է հենց Արավուսի՝ հայկական դիրքերի ուղղությամբ:
«Երկուսից մինչև վեցը կրակում էին։ Դեպի վերև էին պահում։ Որ ասեմ մեզ վրա էր՝ չէ։ Մեր պոստերի վրա էր, բայց վերև էին պահել, որ լուսարձակումներ լինեին։ Մեր ուղիղ դիմացն էր»։
Ամբողջ լուրը կարդացեք սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ալեքսանյանը Տոկիոյից Հայաստան կվերադառնա արծաթե մեդալով
- Մարզիչ. Կարեն Ասլանյանից խլել են հաղթանակը
- Տոկիո. Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը խոշոր հաշվով պարտության մատնեցին մրցակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան