Իրանագետ. Իրանին հարվածելու դեպքում էլ պատերազմ կարող են ստանալ սեփական տարածքներում
Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրում է.
«Իրանական սոցիալական ցանցերում, ինչպես նաև տարբեր վերլուծական կայքերում իրանցի փորձագետներն՝ Իրանի հասցեին հնչեցրած Իսրայելի սպառնալիքների ու դրանց իրատեսական լինելու վերաբերյալ, անթաքույց հպարտությամբ գրում են, որ Իսրայելի հարվածի դեպքում՝ ԻԻՀ ցուցումով վերջինիս դեմ ռազմական գործողություններ կարող են սկսվել Պաղեստինի, Լիբանանի ու Սիրիայի տարածքից։
Նարկայումս Իրանն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ տարածաշրջանում սեփական թշնամիները հարվածներ ստանում եմ իրենց երկրների ներսում, ոչ անմիջապես Թեհրանի կողմից, այլ նրա ձեռամբ բայց այլոց կատարմամբ և Իրանին հարվածելու դեպքում էլ պատերազմ կարող են ստանալ սեփական տարածքներում՝ բնականաբար կրելով պատերազմի կամ ռազմական գործողությունների ամբողջ հետևանքներն ու պատասխանատվությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին