Այսօր «Արիության» մեդալի ասպետ, Արցախյան ազատամարտիկ «16-ամյա» Նարինե Առաքելյանի ծննդյան օրն է
Այսօր «Արիության» մեդալի ասպետ, Արցախյան ազատամարտիկ «16-ամյա» Նարինե Առաքելյանի ծծնդյան օրն է։ (1976-1992) Քչերն են լսել փոքրիկ ՀԵՐՈՍՈւՀՈւ մասին։ Նա չնայած իր փոքր տարիքին զինամթերք է հասցրել ազատամարտիներին և կատարել կապավորի դեր։
Քարին-տակի պաշտպանության ժամանակ, երբ անհնար է դարձել դիրքերին մոտենալը, Նարինեն իր շան վրա կապել և զինամթերքը է ուղարկել ազատամարտիկներին։
Երբ հակառակորդը սպանել է շանը, 16-ամյա Նարինեն ինքն է զինամթերք հասցրել ազատամարտիկներին:
Զոհվել է 1992թ.-ի հունվարի 26-ին, հերթական անգամ դիրքերից վերադառնալու ճանապարհին։
Ծնունդդ շնորհավոր ԱԶԳԻ ՀԵՐՈՍ։
Գրառումը՝ Գրիգոր Գևորգյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը