Սլովենիան դադարեցրել է Խորվաթիայի հետ երկաթուղային կապը
«Սլովենական երկաթուղիներ»-ը հայտարարել են, որ դադարեցնում են Խորվաթիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Նման որոշումը կայացվել է Խորվաթիայից դեպի Սլովենիայի փախստականների՝ ակնկալվող մեծ հոսքի պատճառով, որը նախատեսվում է լինի Խորվաթիայի կողմից Հունգարիայի հետ սահմանը փակելու հետևանքով: Ընկերությունը նշել է, որ իր այդ քայլը համաձայնեցրել է իշխանությունների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փախստականները սկսել են հատել Սլովենիայի սահմանը: