Գեղհովիտ գյուղում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 25-ին, ժամը 03:43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ Իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 58-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:06-ին, մարվել՝ 08։43-ին։ Այրվել է մոտ 1100 հակ անասնակեր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը