Երիցյան. Օրինաչափ է, երբ քաղաքական լուծումներ չեն տրվում՝ այլ տեղերից է ժայթքում
Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը գրում է.
«Ազգային ժողովի իրադարձությունները գուժում են Հայաստանում ներքաղաքական կյանքի անշրջելի վատթարացման մասին։
Ազգային ժողովն իհարկե չի պարալիզացվի, քանի որ մեծամասնություն կա։ Բայց այն ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, չի կարող պերմանենտ կրկնվել։ Ի վերջո, եթե երկխոսություն չլինի՝ որպես քաղաքական մարմին այն իմաստազրկվում ու ապալեգիտիմացվում է։
Հանրության խորքային կոֆլիկտները չեն լուծվում, մարտահրավերները մնում են, լուծումներ չեն գտնվում։ Անվտանգության, խաղաղության ու պատերազմի, կայուն զարգացման ու ժողովրդավարության վերաբերյալ հարցերը միայն հռետորաբանության մակարդակում են «լուծում ստանում» ու հարցադրումները խլացվում են։
Օրինաչափ է, երբ քաղաքական լուծումներ չեն տրվում՝ այլ տեղերից է ժայթքում։
Առօրեական կենսափորձն ու բանականությունը հուշում է, որ այս ամենը պարարտ հող է ստեղծում անկառավարելի պոռթկումների, ցնցումների, խուլ ընդվզումների, ինչու չէ, քաղաքացիական պատերազմի համար։
Գորդյան հանգույցները միայն թրով կարելի է կտրել»։
Հարակից հրապարակումներ`
- Աժ-ում պատգամավորները շշեր նետեցին իրար վրա
- Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Աննա Մկրտչյանի մազերը քաշած ՊՊԾ աշխատակիցներին
- Աննա Մկրտչյանը շարունակում է իր աշխատանքը Աժ-ում
- Աննա Մկրտչյանին ուժ կիրառելով դուրս հանեցին դահլիճից, Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը պատռեցին. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը