Հասարակություն 13:20 30/08/2021 Հայաստան

Զորահավաքային զորակոչից ազատվում են միայն նրանք, ովքեր ունեն չորս և ավելի երեխա. ՄԻՊ

ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել,որում մասնավորապես ասվում է.

«Օրենքը խիստ սահմանափակ է հաշվի առնում կամ գրեթե հաշվի չի առնում կոնկրետ կատեգորիայի անձանց ընտանեկան հանգամանքները. ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչից ազատվում են միայն նրանք, ովքեր ունեն չորս և ավելի երեխա: Զորահավաքային զորակոչման ենթակա քաղաքացիների շրջանակը սահմանվում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (29-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով զորակոչից տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է: Պաշտպանի գնահատմամբ՝ այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի:

Հասկանալի է, որ պետության քաղաքականությունը ռազմական դրության պայմաններում զինապարտների ներգրավման առումով կարող է լինել որոշակիորեն տարբերվող՝ արտակարգ իրավիճակներին հատուկ: Այնուամենայնիվ, նման քաղաքականության հիմքում պետք է լինի հստակ տրամաբանություն և լինի արդարացված, հակառակ դեպքում օրենքով սահմանված կարգավորումը կոնկրետ իրավիճակներում կարող է լինել ձևական, չարդարացված:
Որպես դրա վառ օրինակ կարելի է նշել գտնվելու վայրն անհայտ կամ գերության մեջ գտնվող զինծառայողի, օրինակ, ծնողին կամ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելը (զորահավաքին չընդգրկելը):

Թեև «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը զորահավաքային զորակոչից ֆորմալ առումով չի ազատում մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ կամ գերության մեջ գտնվող զինծառայողի ընտանիքի անդամին, այնուամենայնիվ 2020 թվականին սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները (զինկոմիսարիատները) գործնականում արդարացիորեն ձեռնպահ էին մնում նման անձանց ընդգրկել զորահավաքային զորակոչին:

Պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բացի վերը նշվածից, հնարավոր են նաև այլ դեպքեր, երբ անձին զորահավաքի ներգրավելը նույնպես լինի չարդարացված: Օրինակ՝ անձը ունենա ոչ թե 4 կամ ավելի երեխա (ինչպես պահանջվում է օրենքով՝ զորահավաքից ազատվելու համար), այլ ունեն առանց մոր մեծացող 3 անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ: Կարելի է թվարկել այսպիսի շատ օրինակներ: Հետևաբար` տվյալ կատեգորիայի քաղաքացիների շրջանակը սահմանող օրենքի կարգավորումները վերանայման կարիք ունեն: Ավելին՝ նկատի ունենալով, որ սահմանված չէ որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հաշվի առնել իրականում ավելի բարդ ընտանեկան պայմանները՝ անհրաժեշտ է ստեղծել նման կառուցակարգեր՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով անհատական մոտեցում ցուցաբերելու համար:

Պաշտպանության նախարարությունից Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացվել է, որ ընտանեկան դրությամբ պայմանավորված (անչափահասի միակ խնամակալ, հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամի միակ խնամակալ և այլն) զորահավաքային միջոցառումներին ընդգրկված քաղաքացիների վերաբերյալ Պաշտպանության նախարարության թեժ գիծը ստացել է ահազանգեր:

Դիմումատուներին պարզաբանվել է, որ օրենքով սահմանված են այն դեպքերը, երբ անձը ենթակա չէ զորահավաքային զորակոչով զորակոչվելու: Սակայն, դիմում-բողոքներ ստանալուն պես ՊՆ ստորաբաժանումներն ուսումնասիրվել են կոնկրետ անձի ընտանիքի կազմը և դիմումում նշված փաստերի իսկության դեպքում զինկոմիսարիատները, հնարավորության սահմաններում, ձեռնպահ են մնացել նշված կատեգորիայի անձանց զորահավաքային զորակոչին ընդգրկելու գործողություններից:

Այսպիսով, պրակտիկ դեպքերը նույնպես հաստատում են Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրումն առ այն, որ ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա քաղաքացիների վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է: Մյուս կողմից, յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցում ցուցաբերելիս հայեցողական լիազորությունների նախատեսման չափազանց լայն շրջանակը կարող է հակառակ ու բացասական ազդեցություն ունենալ և նույնիսկ չարաշահումների տեղիք տալ:

Դրական գնահատելով Պաշտպանության նախարարության համակարգի, կոնկրետ դեպքում՝ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից պրակտիկայում ցուցաբերած ճկուն և արդարացված մոտեցումները՝ անհրաժեշտ է խնդրին տալ ինստիտուցիոնալ լուծում՝ օրենքի հստակ կարգավորմամբ: Օրենքի սահմանափակ կարգավորումը պրակտիկայում առաջացնում է խնդիրներ, և այս պարագայում անհրաժեշտ է կա՛մ վերանայել զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը (և չսահմանափակվել միայն 4 երեխա ունեցողներին զորահավաքից ազատելով), կա՛մ նախատեսել այդպիսի անհատական դեպքերի վերհանման ու գնահատման մեխանիզմ, պարբերաբար ճշգրտել և թարմացնել այն տվյալները, որոնց հաշվառմամբ էլ որոշել, թե ով է ենթակա լինելու հնարավոր զորահավաքային զորակոչի, ով՝ ոչ:

Հետևաբար, առաջարկվում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը կամ, որպես այլընտրանք, ներդնել անհատական (ճկուն) մոտեցում ցուցաբերելու հստակ կառուցակարգեր:

Ավելին, անհրաժեշտ է նշել, որ ընտանեկան պայմանները հաշվի առնելու օրենսդրական համապատասխան կարգավորումներ բացակայում են նաև քաղաքացիներին վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավելիս:

Այս առումով, կարևոր արձանագրում է այն, որ քաղաքացիներին վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավումն ինքնանպատակ չէ: Տրամաբանությունը զինված ուժերի պահեստազորում հաշվառված զինապարտների նախապատրաստությունն է, նրանց ռազմական գիտելիքների թարմացումն ու բարելավումը՝ հնարավոր մարտական գործողություններ սկսվելու դեպքում զորահավաքային զինվորական ծառայությանը և ռազմական գործողություններին պատշաճ մարտունակությամբ պահեստազորայինների մասնակցությունն ապահովելու նպատակով:

Նշվածի համատեքստում էլ հնարավոր է դառնում հանգել այն հետևության, որ օրենքով սահմանված դեպքերում զորահավաքային զինվորական ծառայության զորակոչման ոչ ենթակա քաղաքացիներին վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավումը կորցնում է իր նպատակային նշանակությունը:

Հետևաբար, ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակի որոշման հետ կապված Պաշտպանի առաջարկը հավասարապես վերաբերելի է նաև վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավման գործընթացին:

Առաջարկները պաշտոնապես կուղարկվեն ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ»։ 

Գրառման տակ ուշագրավ մեկնաբանություններ են թողնվել: Մասնավորապես Գևորգ Դանիելյանը գրել է. «Այսինքն՝ հակասում է համաչափության սահմանադրական սկզբունքին, ուստի արժե՞ վիճարկել ՍԴ-ում: Ընդհանուր առմամբ, անչափ անկատար օրենսդրական լուծումներ կան, այն չի ապահովում նաև Սահմանադրությամբ ամրագրված երկրի պաշտպանության պարտականության իրացումը, վերջին հաշվով, անձը կարող է ազատվել պարտադիր զինծառայությունից, բայց դա հիմք չէ, վերջինիս ընդհանրապես վարժահավաքների միջոցով նվազագույն ռազմական ունակություններ փոխանցելու և ընդհանուր վարժահավաքին ներգրավելու համար ...»:

Անդրեյ Ափոյանն էլ գրել է. «Ամենաակնհայտ բացն այն է, որ զորահավաքային զորակոչը կանոնակարգվում է "Պաշտպանության մասին" ՀՀ օրենքով, ընդ որում զորահավաքային զորակոչից "ազատվելու" հիմքերը սահմանված են նույն օրենքի 29-րդ հոդվածով: Ինչ վերաբերում է պահեստազորի վարժական հավաքներին, դրանց հետ կապված փոխհարաբերությունները կանոնակարգվում են "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" ՀՀ օրենքով: Ըստ այդ օրենքի (58 և 59-րդ հոդվածներ), վարժական հավաքը պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառում է (այսինքն չի կարող նույնացվել զորահավաքային զորակոչի հետ, ուստի "Պաշտպանության մասին" ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի դրույթները ֆորմալ կերպով չեն կարող կիրառվել): Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու բազմաթիվ դեպքերի հետ մեկտեղ (այդ թվում 2 անչափահաս զավակ ունենալը) "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" ՀՀ օրենքը չի նախատեսում նմանատիպ որևէ բացառություններ վարժական հավաքերի և զորավարժությունների համար: Հետևաբար, վարժական հավաքների դեպքում նույն տրամաբանությամբ կարող են կիրառվել վերոհիշյալ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու/տարկետում ստանալու հիմքերը (21-24-րդ հոդվածներ (օրինակ՝ 2 կամ ավելի երեխա ունենալը ի տարբերություն "Պաշտպանության մասին" ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված 4 և ավելի երեխաների)»:


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}