Օրվա մամուլ 10:03 02/09/2021 Հայաստան

«Հրապարակ»․ Արցախի տոնը՝ վախի մթնոլորտում և պառակտված «միասնականությամբ»

«Հրապարակ»-ը գրում է․ Արցախի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունից ոչ ոք չի այցելել Արցախ` մասնակցելու Արցախի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներին: Այս տարին, ի դեպ, հոբելյանական էր` նշվում էր Արցախի Հանրապետության 30-ամյակը: Պատճառը շատ պարզ է` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն Ալիևից էին վախեցել, քանզի Ադրբեջանի նախագահն այս ընթացքում քանիցս հայտարարել է, որ արգելում է Հայաստանի իշխանություններին այցելել Ղարաբաղ: Եվ, հավանաբար, հենց Ալիևի ահից կամ Ադրբեջանին չզայրացնելու համար այս տարի չայցելեցին Արցախ: Եվ սա այն դեպքում, երբ պարբերաբար խոսում են Արցախի շուրջ բոլոր ուժերի միասնականության մասին։ Իսկ այսօր այսպես պառակտված «միասնականությամբ» ենք նշում Արցախի Հանրապետության օրը, եթե դա կարելի է «նշում» անվանել:

Հայաստանից ԱԺ պատվիրակություններ են ժամանել Արցախ` մասնակցելու ԱԺ հատուկ կամ հանդիսավոր նիստին, որը նախատեսված էր անցկացնել երկու խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ: Ի դեպ, նման նիստ Արցախի օրն առաջին անգամ էր տեղի ունենում, դա Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգով նախատեսված չէր, արհեստածին նիստ էր, որը կազմակերպել էին, որպեսզի դրանով փակեին Արցախի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումներ չկազմակերպելու բացը: Իսկ միջոցառումներ` որպես այդպիսին, Արցախի իշխանությունները չէին կազմակերպել, ընդամենը երեկ գնացել են եղբայրական գերեզմանոց` ծաղիկներ դնելու, և վերջ:

Մինչդեռ նախորդ տարիներին մեծ շուքով էին նշում Արցախի Հանրապետության օրը` Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ հանդիսավոր արարողություններով, հետո ավտոերթով դեպի Շուշի էին մեկնում, այնտեղ ևս՝ միջոցառումներ, ճաշկերույթ: Հիմա Շուշիում արդեն ադրբեջանցիներն են, Ստեփանակերտում էլ տոնական տրամադրություն չէր զգացվում:

Ի դեպ, սկանդալային էր նաև Հայաստանի Ազգային ժողովին ուղղված պատվիրակության հրավերը: Պարզվեց` Հայաստանի իշխանությունների թելադրանքով, վստահաբար` Ալիևին չնեղացնելու ներքին պատճառաբանությամբ, Արցախի ԱԺ-ն «նախատեսել» էր ընդունել ընդամենը 11 պատգամավորի՝ երեք խմբակցություններից, որոնցից 7-ը` ՔՊ-ից, 3-ը` «Հայաստան», իսկ 1-ը` «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Բայց ընդդիմադիր խմբակցությունները չէին ընդունել այդ պայմանն ու ներկայացել էին նախատեսվածից ավելի մեծ կազմով:

Օրինակ` «Հայաստան» խմբակցությունն Արցախ էր ժամանել և ԱԺ նիստին մասնակցում էր 11 հոգանոց կազմով, «Պատիվ ունեմ»-ից էլ երկու հոգի էր այցելել Արցախ` Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը, թեպետ նիստին միայն Վանեցյանն էր ներկա: Ի դեպ, ընդդիմադիրների` «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանի և «Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանի ելույթներից հետո դահլիճից հնչեցին ծափահարություններ, փոխարենը ծափ չտվեցին ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանի ելույթից հետո: Սա ևս վերաբերմունք էր Հայաստանի իշխանությունների հանդեպ։ Նկատելի էր, որ արցախցիները վիրավորված են, որ Հանրապետության տոնին Արցախ այցելած ամենաբարձր պաշտոնյան ընդամենը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է:

Արցախի խորհրդարանից էլ Արցախի իշխանությունների հանդեպ իր վերաբերմունքն արտահայտեց Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը, որի ղեկավար Դավիթ Գալստյանը մեզ հետ զրուցում ասաց, որ իրենց արգելել են ելույթ ունենալ նիստի ընթացքում, իսկ իրենք չեն ցանկացել ձայնազուրկի կարգավիճակում մասնակցել նիստին և որոշել են բոյկոտել նիստը:

ՔՊ-ական պատգամավորների յոթ հոգանոց խմբին, ի դեպ, ՊՊԾ-ից տրամադրված 12 կամ գուցե ավելի թվով անվտանգության աշխատակիցներ էին ուղեկցում: Եվ սա այն դեպքում, երբ Ռուբինյանից սկսած` այս պատվիրակության ՔՊ-ական պատգամավորներից և ոչ մեկը հատուկ պահպանվող անձ չէ: Բայց բյուջեի հաշվին նրանց տասից ավելի թիկնապահ էր տրամադրվել, որ նրանց անվտանգությունն ապահովեին: Թե ումից էին վախենում, այն էլ՝ Արցախում, դժվար է ասել:

Հազիվ թե ադրբեջանցիները որևէ վտանգ սպառնային իրենց համար խաղաղության դարաշրջան բացող Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին: Վստահաբար, ՔՊ-ականները նաև գործուղման ծախս էին դուրս գրել բյուջեից՝ Արցախ մեկնելու համար: Իսկ ընդդիմությունը, հակառակը, Արցախ էր այցելել իր միջոցներով:

Երբ ՔՊ-ից Արմեն Խաչատրյանին հարցրինք, թե ինչու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունից ոչ ոք չի այցելել Արցախ, նա նախ ասաց` բա մենք ի՞նչ ենք: Երբ բացատրեցինք, որ վարչապետի, նախագահի, ՔՊ-ական որևէ նախարարի մակարդակով ոչ ոք ներկայացված չէ Արցախում, Խաչատրյանը սկսեց կցկտուր արդարացումներ բերել, թե՝ նախագահին հարցրեք, Ռուբինյանը եկել է որպես փոխնախագահ, վարչապետն արձակուրդում է և այլն: Իսկ երբ նկատեցինք, թե գուցե Ադրբեջա՞նը թույլ չի տվել այցելել Արցախ, Խաչատրյանն «աքլորացավ», թե Ադրբեջանը չի կարող թույլ տալ կամ չտալ: Բայց փաստն այն է, որ թույլ չի տվել, և նրանք էլ վախեցել են գալ:

Նիստից հետո Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրավերով պատգամավորները մեկնեցին Գանձասար` մասնակցելու մշակութային միջոցառման, ապա նաև՝ պաշտոնական ճաշի: ՔՊ-ականները, բնականաբար, մասնակցել էին ճաշին: «Պատիվ ունեմ» խմբակցությունը կտրականապես մերժել էր հրավերը և չէր մասնակցել «Արցախը հանձնած իշխանությունների հետ» նույն սեղանի շուրջ կազմակերպված ճաշկերույթին: Նրանք նաև նախորդ օրն էին մերժել հրավերը: Իսկ «Հայաստան» խմբակցությունից Արցախի ԱԺ նախագահի հրավիրած ճաշին մասնակցել էր մի մասը միայն` հիմնականում ՀՅԴ-ականներն ու Արթուր Ղազինյանը, Վահե Հակոբյանի թևը ես մերժել էր հրավերը:

Պատգամավորներից ոմանք նիստից հետո, իրենց օրակարգով, առանձին հրավերներ ունեցան Արցախում գործող տարբեր քաղաքական ուժերի և անհատների հետ, մասնավորապես, մեր տեղեկություններով, ոմանք այցելել են Բակո Սահակյանին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}