Բորել. ԵՄ-ն Աֆղանստանից փախստականներին կընդունի անհատական հիմունքներով
Եվրամիությունում Աֆղանստանից փախստականներին ապաստան տրամադրելը անհատական հիմունքներով կիրականացվի` համայնքի պետությունների կողմից կամավոր հիմունքներով, առանց պարտադիր քվոտաների: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Սլովենիայի մայրաքաղաքում կայացած արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում կայացած մամուլի ասուլիսում: Այս մասին գրում է Tass-ը։
«Մարդիկ, ովքեր աշխատել են մեզ հետ և նպաստել են Աֆղանստանի ժողովրդավարացմանը, դեռևս կարիք ունեն տարհանման Աֆղանստանից։ ԵՄ անդամ առանձին երկրները կամավոր հիմունքներով որոշումներ կկայացնեն վտանգի ենթարկվող կոնկրետ անձանց վերաբերյալ, որոնց նրանք պատրաստ են ապաստան տրամադրել», - ասել է Բորելը։
Աֆղանստանից միգրացիայի կառավարումը և այն տարածաշրջանի երկրներ վերակողմնորոշելը պետք է դառնա հատուկ քաղաքական պլատֆորմի խնդիրներից մեկը, որը ԵՄ-ն մտադիր է ստեղծել Աֆղանստանի հարևանների հետ՝ միգրացիոն խնդիրների լուծման և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով փոխգործակցության համար: