Կյանքից հեռացել է դատավոր Արիստակես Սիսակյանը
Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիստակես Սիսակյանը:
«ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմը սգում է դատավորի մահը և խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին»,- նշված է հաղորդագրությունում։
Արիստակես Վարդանի Սիսակյանը ծնվել է 1957 թվականին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում։
1974 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի օգնական, իսկ այնուհետև՝ դատական մարմինների վարչությունում։
1999 թվականից զբաղեցրել է Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։
2001 թվականից առ այսօր աշխատում էր ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։