Իրավունք 11:22 07/09/2021 Հայաստան

Մարդիկ հաճախ հայտնվում են անելանելի իրավիճակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ պատշաճ ծանուցման պատճառով. ՄԻՊ

Շարունակում են չլուծված մնալ կատարողական վարույթի շրջանակներում քաղաքացիներին պատշաճ ծանուցելու հետ կապված օրենսդրական և գործնական համակարգային խնդիրները: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասնեյակից: 

Մասնավորապես, ինչպես 2020 թվականին, այնպես էլ դրանից առաջ և հետո հասցեագրվել են բողոքներ այն մասին, որ մարդիկ չեն ծանուցվում իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթների, իրենց գույքի և դրամական միջոցների վրա արգելանքի կիրառման և հարկադիր կատարողի կայացրած այլ որոշումների մասին: Այդ մասին նրանք տեղեկանում են, երբ, օրինակ, ցանկանում են իրենց պարտավորությունները մարել բանկի նկատմամբ, կամ որևէ փոխանցում կատարել, սակայն բանկից տեղեկանում են արդեն իսկ հարուցված կատարողական վարույթի, ինչպես նաև կիրառված արգելանքների մասին:

Պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ կապված՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած որոշումների մասին ուշ ծանուցվելու կամ ընդհանրապես չծանուցելու վերաբերյալ:

Նշվածի կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պարզաբանվել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021 թվականի փետրվարի 1-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության հետ կնքել է փոստային ծառայությունների մատուցման վերաբերյալ «Հիբրիդ փոստ» ծառայությունների պայմանագիր: Հիշյալ պայմանագրի առկայության պայմաններում ուշ ծանուցելու կամ ընդհանրապես չծանուցելու մասով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վիճակագրություն չի վարում:

Հարկադիր կատարողն իր որոշումները և ծանուցումներն ուղարկում է նախատեսված կարգով, որի համաձայն՝ կողմերը համարվում են պատշաճ ծանուցված, երբ այդ որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այս առումով մտահոգիչ է այն, որ ներկայում առկա կարգավորումների պայմաններում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի վարում համապատասխան վիճակագրություն գնահատելու համար վերոնշյալ պայմանագրի գործարկման պայմաններում համակարգի գործունեության արդյունավետությունը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոստային առաքանիների պատշաճ առաքումն ապահովելու առումով:

Հաշվի առնելով, որ հարկադիր կատարողի կայացրած որոշումները կատարողական վարույթի կողմերին ուղարկվում են ոչ թե պատվիրված փոստով, այլ փոստային առաքմամբ, այդ որոշումների մասին անձանց պատշաճ ծանուցման ապահովումը պետական վերահսկողության բացակայության պայմաններում էլ ավելի խնդրահարույց է դառնում:

Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը:
Ըստ նշված հոդվածի՝ հարկադիր կատարողը որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին պարտավոր է կցել միայն հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ կատարողական վարույթին հասցեատիրոջ կողմից նամակը ստանալու վերաբերյալ ապացույցը կցելու որևէ պարտավորություն չունի:

Նշվածը խնդրահարույց է այն տեսանկյունից, որ պրակտիկայում առկա են դեպքեր, երբ հասցեատերերը նամակները չեն ստանում, քանի որ, օրինակ՝ որոշ ժամանակ իրենց բնակության վայրի հասցեում չեն բնակվում կամ բացակայում են և այլ պատճառներով:

Արդյունքում, խախտվում է անձի լսված լինելու և փաստաթղթերին ծանոթանալու մարդու իրավունքը, քանի որ նա զրկվում է վարչական վարույթի փաստաթղթերին ծանոթանալու, վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու հնարավորություններից: Նշված հարցին անդրադարձ է կատարվել Պաշտպանի 2019 և 2020 թվականների տարեկան հաղորդումներով:

Վերոգրյալից հետևում է, որ փոստային առաքանու ուղարկման առավել արդյունավետ եղանակը հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները պատվիրված նամակով ուղարկելն է, որի դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթին կցել հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը: Մինչդեռ, ներկա կարգավորումների ուժով այն պրակտիկայում կիրառվում է միայն այն դեպերում, երբ կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան որոշումը կամ ծանուցումը ստանալու փաստով:

Վերոգրյալից բացի, ներկայում կարևոր խնդիր է նաև Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հարկադիր կատարողի ոչ բոլոր որոշումների հրապարակման հարցը, որը ևս բարձրաձայնվել է Պաշտպանի 2018-2019 թվականների տարեկան հաղորդումներում:

«Հարկ է նշել, որ նշված տարեկան հաղորդումներում բարձրացվել է կատարողական վարույթը կասեցնելու և գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշումներից բացի մյուս որոշումները «azdarar.am» կայքում չտեղադրելու խնդիրը:

Նշված խնդրի լուծման կապակցությամբ Պաշտպանն առաջարկել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ձևավորված իրավակիրառ պրակտիկան համապատասխանեցնել գործող օրենսդրական կարգավորումներին՝ ապահովելով «azdarar.am» կայքում հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթի շրջանակներում կայացրած բոլոր որոշումների հրապարակումը:

Մինչդեռ, 2020 թվականի ընթացքում «azdarar.am» կայքում պարբերաբար կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կայքում շարունակվել են հրապարակվել հիմնականում միայն վերը նշված որոշումները, ինչը վկայում է, որ խնդիրը շարունակում է արդիական մնալ:

Առկա վիճակը դատապարտելի է, քանի որ մարդուն դնում է անելանելի դրության մեջ: Լուրջ խնդիր է, որ այն մարդկանց դժվարություններ է պատճառում, բայց այդպես էլ չի լուծվում»,- նշում են ՄԻՊ գրասենյակից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}