Քաղաքական 11:52 09/09/2021 Հայաստան

Դադարեք «խաղաղության» անվան տակ մեր հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնումը. Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրառում է արել «Թուրքիայից եկող ազդակների և տարածաշրջանային խաղաղության մասին» վերնագրով. 

«Այս տարվա հունիսի 20-ին կայացած ընտրություններում Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած կուսակցությունը, ստանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված 2,955 մլն ընտրողներից լավագույն դեպքում 26%-ի ձայները, ոչ միայն կարողացավ պահպանել վարչապետի պաշտոնը, այլև օգտվելով մեր օրենսդրության աղաղակող անկատարությունից, Ազգային ժողովում ձևավորեց այնպիսի մեծամասնություն, որը նրան հնարավորություն է տալիս փաստացի իրեն ենթարկել նաև իշխանության մյուս բոլոր թևերը՝ մասնավորապես, դատա-իրավական մարմինները, հանրային հեռուստատեսությունը և  Սահմանադրական դատարանը, և դրանով ձևավորել մեկ անձի բացարձակ իշխանություն։

Ընտրությունների այդպիսի արդյունքը, պարտված պատերազմից և նրանց հաջորդած ստորացուցիչ զիջումների շարանից հետո, ինքնին անհեթեթ և անտրամաբանական էր, և կարող էր բացատրվել միայն հիմնական ընդդիմադիր միավորների բարձր հակառեյտինգով և գործող իշխանության կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի անխնա շահագործմամբ, այն գիտակցությամբ, որ հաղթողներին չեն դատում, մանավանդ ՀՀ Սահմանադրական դատարանում։ Արդյունքում մենք ստացել ենք Հայաստանում մի իշխանություն, որը բոլորովին էլ չի ներկայացնում հայ հասարակության մեծամասնությանը, բայց շարունակաբար խոսում է նրա անունից, և նրա անունից խոսում և անում է նաև այնպիսի բաներ, որոնք ուղղակի հակասության մեջ են մտնում նույն այդ հասարակության առավել կենսական շահերի հետ։

Մասնավորապես, վերջերս թշնամու կողմից Գորիս-Կապան ճանապարհի շրջափակման հետ կապված, Նիկոլ Փաշինյանը հայտարարերեց, որ «ադրբեջանցիները գործում են իրենց տարածքում, և ինչ կուզեն, կանեն», այն դեպքում, երբ նույնիսկ միջազգային իրավունքի տեսակետից, այդ տարածքը լավագույն դեպքում «վիճելի» տարածք է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների միջև, և մինչև գոյություն չունի վավերացված խաղաղության պայմանագիր և դրանով փոխադարձ ճանաչված սահմաններ, այն չի կարող որևէ կերպ համարվել ադրբեջանական, առավել ևս, որ թե խորհրդային տարիներին, և թե երկու հանրապետությունների անկախացումից ի վեր և մինչև այդ ճանապարհի միակողմանի հանձնումը նույն Փաշինյանի կողմից 2020 թ․ դեկտեմբերին, այն գտնվել է հենց հայկական կողմի վերահսկողության ներքո։ 

Նույն հակապետական տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը խոսում է «ադրբեջանական» անկլավների մասին, այն դեպքում, երբ այդ տարածքները խորհրդային տարիներին ընդամենը մի քանի տասնամյակով կամայականորեն խլվել են Խորհրդային Հայաստանից և տրամադրվել են Խորհրդային Ադրբեջանի վարչական ենթակայությանը, սակայն երկու հանրապետությունների անկախացումից ի վեր, մեկ րոպե էլ չեն գտնվել Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ, և որևէ կերպ չեն կարող նրանը համարվել, առնվազն մինչև չկա այդ և այլ վիճելի տարածքների պատկանելության փոխադարձ ճանաչում, և երկու երկրների միջև նոր սահմանագծում։

Եթե այս ամենը քիչ էր, սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Կառավարության նիստում, հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի վերջերս կայացած ելույթում դրական ազդակներ է տեսնում Հայաստանի նկատմամբ, և իր կողմից պատրաստակամություն է հայտնում հետևողական քայլերով հասնել հայ-թուրքական հաշտեցման և Հայաստանն արդյունքում վերածել տարածաշրջանային խաչմերուկի (ենթադրաբար, հիմնականում թուրքական և ադրբեջանական բեռնատարների համար)։

Թուրքիայի նախագահի ելույթը լսած հազվադեպ մարդիկ կարող են պատկերացնել, թե կոնկրետ ինչ դրական ազդակների մասին էր խոսքը, երբ նախագահ Էրդոգանը շարունակում էր կրկնել իր ստորացուցիչ պահանջները, և պատերազմում Հայաստանի կրած պարտությունը անթաքույց օգտագործում էր որպես շանտաժի միջոց՝ սպառնալով մեզ նոր կորուստներով։ Փաշինյանը, սակայն, փոխանակ իրապես հակազդելու թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական գործողություններին, փոխարենը փորձում է թշնամու սպառնալիքները իրեն հատուկ "գունագեղ" փաթեթավորմամբ ներկայացնել իր ընտրողներին՝ որպես երկար սպասված խաղաղության հնարավորություն և «դրական զարգացում»։

Այս ամենը ինձ բերում է մի պարզ եզրահանգման՝ կամ Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիները չեն հասկացել, թե իրենք իրականում ինչ «ապագա» են ընտրում և հիմա պետք է սառը շոկ ապրեն, կամ էլ իրենց համար ոչ մի տարբերություն չկա, և իրենք պատրաստ են ապրել թուրքերի իշխանության տակ, ինչպես մի քանի հարյուրամյակ ապրել է մեր ժողովրդի մի հատվածը։

Հիշեցնեմ սակայն, որ թուրքի իշխանությունը վերջացել է Հայոց Ցեղասպանությամբ և Հայրենազրկմամբ, ուստի բոլոր այն միամիտները, մոլորյալները, անտարբերները, ընչաքաղցները, որոնք սպասում են թուրքերի նոր գալստյանը, ոչ միայն վտանգի են ենթարկում իրենց ու իրենց երեխաների ապագան, այլ նաև հայ հասարակության այն մեծ մասի, որը այդպիսի ապագա բոլորովին էլ չի ցանկանում, և պատրաստ է, գուցե մի վերջին ճիգով, պայքարել մեր երկրի ազատության  համար։

Ես իմ մասով պատրաստ եմ այդ ազատության համար պայքարել և կնախընտրեմ մեռնել, քան իմ սեփական երկրում ապրել թուրքական լծի տակ, ուստի կանեմ ինձնից կախված հնարավոր ամենը, որպեսզի դա կանխեմ։

Ինչ վերաբերվում է թուրք-ադրբեջանական օրակարգը Հայաստանում ակտիվորեն առաջ մղող Նիկոլ Փաշինյանին, ապա խորհուրդ կտամ նրան դադարել պատեհ-անպատեհ շահարկել ժողովրդի անունը՝ Դուք նրանից մեր երկիրը դարավոր թշնամու ողորմածությանը հանձնելու որևէ մանդատ չեք ստացել, նույնիսկ եթե հաղթել եք խորհրդարանական ընտրություններում։ Եթե համարում եք, որ ճիշտ եք, գնացեք այս հարցով հանրաքվեի, և կամ ընտրողներից Թուրքիայի և Ադրբեջանի հետ «հաշտեցման» բացահայտ մանդատ ստացեք, և կամ էլ դադարեք «խաղաղության» անվան տակ մեր հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնումը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}