Ղարիբաշվիլի․ Վրաստանը պատրաստ է շարունակել ակտիվ միջնորդական դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել ակտիվ միջնորդական դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահությունը վերականգնելու համար։ Այս մասին Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ֆեյսբուքում գրել է Վրաստանի վարչապետը։
Ղարիբաշվիլին նշել է, որ իրենց համար շատ կարևոր է Հայաստանի կայունությունը՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և այն անմիջականորեն կապված է իրենց երկրի և ընդհանրապես տարածաշրջանի կայունության հետ:
«Մեր ընդհանուր տեսլականն է՝ մեր տարածաշրջանն աստիճանաբար վերածել նոր հնարավորությունների, զարգացման և խաղաղության տարածաշրջանի:
Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ:
Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համատեղ կյանքի ջատագով: Մենք դա ապացուցեցինք մի քանի րոպե առաջ գործով»,-գրել է Վրաստանի վարչապետը՝ հիշեցնելով Վրաստանի միջնորդությամբ, Արցախի օկուպացված տարածքների ականապատ քարտեզների դիմաց 15 հայ գերիների փոխանակումը ու հույս հայտնելով, որ այս «հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հիմք, որ մենք կարող ենք ավելին անել տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության և զարգացման հասնելու համար»:
«Այսօր ես կրկին հաստատեցի Նիկոլ Փաշինյանին՝ Վրաստանի լիակատար պատրաստակամությունը՝ շարունակել ակտիվ միջնորդական դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահությունը վերականգնելու համար, ինչը նույնպես շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար: Մենք պատրաստ ենք միասին քննարկել նոր գաղափարներ և իրականացնել նոր նախագծեր»,-գրել է Ղարիբաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Ղարիբաշվիլին՝ հայ գերիների վերադարձի ու ականապատ տարածքների քարտեզների փոխանցման մասին
- Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատումը՝ ականապատ քարտեզների տրամադրման դիմաց
- ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձն ու ականապատ քարտեզների տրամադրումը
- 15 գերեվարված կվերադառնա Հայաստան` Կովսականի ու Վարանդայի ականապատ տարածքների քարտեզների դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին