«Ներողություն եմ խնդրում, որ չկարողացա այլ ելք ապահովել». երկրից հեռացած աֆղան նախագահ
Աֆղանստանից հեռացած և Արաբական Միացյալ Էմիրություններում ապաստանած նախագահ Աշրաֆ Ղանին ներողություն է խնդրել աֆղան ժողովրդից: Այս մասին գրում է «BBC»-ն։
«Քաբուլից հեռանալը կյանքիս ամենադժվար որոշումն էր»,- ասել է Ղանին՝ հավելելով, որ ցավում է, որ չի կարողացել այլ ելք ապահովել:
Նախկին առաջնորդը նշել է, որ մտադրություն չի ունեցել լքելու իր ժողովրդին, սակայն դա միակ ելքն էր:
Վերջինս հերքել է նաև իր հասցեին հնչող մեղադրանքները, թե երկրից հեռանալիս իր հետ 169 մլն դոլար գումար է տարել: Այս մասին նա նշել է թվիթերյան հայտարարության մեջ՝ շեշտելով, որ երկրից հեռանալուց բացի ուրիշ տարբերակ չուներ՝ համատարած բռնությունը կանխելու համար:
«Ես հեռացա պալատի անվտանգության ծառայության կոչով, նրանք ինձ ասացին, որ մնալը վտանգավոր է նույնպիսի կռիվների առաջացման համար, որոնցով քաղաքը տառապում էր 1990-ականների քաղաքացիական պատերազմի ժամանակ»,- գրել է Ղանին:
Հիշեցնենք, որ Աշխրաֆ Ղանին երկրից հեռացել է օգոտսոսի 15-ին՝ թալիբների՝ Քաբուլ մտնելուց ժամեր առաջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին