Շարունակվում են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններն օկուպացված Բերձորում
Ադրբեջանցի և թուրք զինվորները երկու երկրների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի անցկացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Բերձորի (Լաչին) շրջանում: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Համատեղ զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 6-ին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ երկու «եղբայրական երկրների» զինվորները Լաչինում իրականացնում են համատեղ վարժանքներ հատուկ նշանակության ուժերի գործողություններով:
Զորավարժության ընթացքում զինվորները կատարել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հետախուզություն դժվար տեղանքում, դարանակալում հանգուցային ճանապարհներում, ահաբեկչական և դիվերսիոն խմբերի ոչնչացում մարտադաշտում, խոչընդոտները հաղթահարմամբ հակառակորդի թիրախներին հասնել և այլն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ