Իվան Կորչոկ․ Ցանկացած հակամարտություն, եթե կա կամք և հաստատակամություն խաղաղության հասնելու՝ լուծվում է
«Մենք՝ որպես ԵՄ անդամ երկիր, սատարում ու խրախուսում ենք Հայաստանին շարունակել կառուցվածքային բարեփոխումները, դրա մի մասը իրավունքի գերիշխանությունն է։ Որքան շատ լինի ժողովրդավարությունը, այնքան լավ կլինի մեր վիճակը, երբ մենք կարևոր հարցերի լուծումների անդրադառնանք մեր քաղաքացիների համար։ ՀՀ-ԵՄ խոր և համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը դրա համար լավ շրջանակներ է ընձեռում»,-այս մասին այսօր Երևանում ասաց Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը` ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ։
Կորչակը հույս հայտնեց, որ տարածաշրջանում ավելի քան 30 տարվա անապահովությունից հետո մեկնարկում են նոր գործընթացներ, որոնք ի վերջո կհանգեցնեն հաշտեցման։
«Մենք լայնորեն քննարկեցինք և ինձ հետաքրքրում էր իմանալ իմ գործընկերոջ տեսակետները Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ։ Մեծապես կարևոր է՝ ձեռնպահ մնալ էսկալացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած գործողություններից և լիովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունով ստանձնած պարտավորությունները և հրադադարի պարտավորությունները։ Ամեն հակամարտություն, ի վերջո, հանգեցնում է տառապանքի սովորական մարդկանց, որոնք բնականաբար ցանկանում են ապրել խաղաղության մեջ։ Ցանկացած հակամարտություն, եթե կա կամք և հաստատակամություն խաղաղության հասնելու՝ լուծվում է։ Մենք, որպես ԵՄ անդամ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահների ջանքերին։ Հուլիսի 29-ին նրանց հայտարարությունը վերահաստատում է հիմնական հարցերին համապարփակ և կայուն բանակցային լուծում գտնելու կարիքը»,-ասաց Կորչոկը։
Կորչոկի խոսքերով, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատման ու վերադարձի գործընթացը պետք է շարունակվի ու նմանօրինակ պայմաններ պետք է ապահովվի նաև ականազերծման հետ կապված՝ պաշտպանելու մարդկանց կյանքներն ու կանխելու լրացուցիչ կորուստները։
«ԵՄ-ն պատրաստակամ է իր նպաստը բերել՝ սատարելով հետկոնֆլիկտային վերականգնմանը՝ վստահության կառուցման միջոցով»,-ասաց Կորչոկը։
Սլովակիայի ԱԳ նախարարն իր խոսքի վերջում կարևորեց նաև մշակութային համագործակցությունը։
«Մշակույթ շատ կարևոր գործիք է դիվանագիտության մեջ։ Մշակույթի միջոցով է, որ մենք կարող ենք հասնել մեր ժողովուրդների ուղեղներին ու սրտերին։ Հայերն ու սլովակները շատ բարեկամական ազգեր են։ Եկեք թույլ տանք երաժիշտներին, արվեստագետներին լրացուցիչ ամրացնել մեր միջև բերկամությունը»,-ասաց Կորչոկը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին