Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
Մայրաքաղաքում սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-20-ը՝ առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-ին և 18-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ