Չինաստանի ԱԳՆ-ն գնահատել է միջուկային սուզանավերով ԱՄՆ-ի տեխնոլոգիաների փոխանցումը Ավստրալիային
ԱՄՆ -ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև համաձայնությունը ՝ պաշտպանական և անվտանգության ոլորտում «AUKUS»-ի նոր գործընկերություն ստեղծելու համար, սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը, ինչպես նաև հրահրում սպառազինությունների մրցավազք: Այդ մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիչջյանը: Գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Չժաո Լիչջյանը ասել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի համագործակցությունը ատոմային սուզանավերի ոլորտում լրջորեն խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ուժեղացնում է սպառազինությունների մրցավազքը, ինչպես նաև վնասում է միջազգային ջանքերի չտարածմանը:
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս երկրներն օգտագործում են միջուկային արտահանումը որպես աշխարհաքաղաքական խաղերի գործիք», - ավելացրել է Լիչջյանը:
Նա ընդգծել է, որ ցանկացած տարածաշրջանային մեխանիզմ չպետք է վնասի երրորդ կողմերի շահերին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին