Հասարակություն 10:29 16/09/2021 Հայաստան

Ժողովուրդը թողնի գնա, պոստ պահող էլ չենք ունենալու. Բնակիչները փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը

Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել են Վարդենիս-Սոթք ճանապարհը:  Բնակիչները դեմ են համայնքների խոշորացման ծրագրին, որով նախատեսվում է միավորել նաև Գեղամասար և Վարդենիս համայնքները:

Ոստիկաններից մեկն ասաց, որ կա կառավարություն, մարզպետարան, բնակիչները թող դիմում ներկայացնեն իրենց հուզող հարցերի վերաբերյալ։

«Ճանապարհը փակելով այլ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը  ոտնահարում եք։ Գնացեք ձեր գյուղապետարանի մոտ, ակցիա արեք, ոչ թե ճանապարհը փակեք։ Ճանապարհը պետք է բացվի, այլապես ոստիկանական ուժերով կբացվի»,- ասաց ոստիկանը։

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ ժողովուրդը դեմ է խոշորացմանը, սակայն հաշվի չեն առնում  բնակիչների կարծիքը։

«Դիմել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ոչ մի արձագանք չկա։ Այս 18 գյուղը սահմանապահ գյուղ են, պաշտպանում են սահմանները, նաև ապրում են սահմանի վրա և այդ մարդկանց կարծիքն ընդհանրապես հաշվի չառնելն  անբարոյական է, շատ անհարգալից վերաբերմունք է, որն առաջացնում է ժողովրդի դժգոհությունը։ Մարդիկ ստիպված դուրս են եկել ու ճանապարահ են փակել։ Ժողովուրդը հասկանում է, որ իզուր է կառավարությանը դիմել, ես էլ եմ հասկանում, որ իզուր է»,- նշեց նա։

Հ. Ավետյանն ասաց, որ սահմանի վրա ապրող մարդը ստիպված իր գործը թողնել, ճանապարհ է փակել, որ իրեն մարդ համարեն, սակայն արձագանք չկա, ինչը շատ վատ վերաբերմունք է մեր իշխանությունների կողմից ժողովրդի հանդեպ։

«Հենա մեր գլխավերում թուրքն է կանգած, թող գան, այս վիճակը քննարկենք։  Գնել Սանոսյանն ինձ անձամբ ասել է՝ ձեր համայնքը ցրելու են, դու էլ դատվելու ես։ Քաղաքական հայացքների հետ է կապված, ով իրենց հետ չէ, դուշման են նայում։ Եթե Հայաստանում խնդիրը ես եմ, որ ինձ դատեն, հարցերը լուծվում են, գնամ կամավոր նստեմ, բոլոր հարցերը լուծվեն»,- նշեց Ավետյանը։
Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին ասաց. «Չի բացվելու ճանապարհը, Նիկոլը պետք է գա այստեղ»։

«Նորմալ արտահայատվի  վարչապետի վերաբերյալ։ Վարչապետի անունն այդպես մի շոշափի»,- արձագանքեց ոստիկանը։

«Էլ ինչ վարչապետ, թուրքը լցված է այստեղ»,- նշեց ակցիայի մասնակիցը։

«Թող մարդ գա, այս հարցը լուծվի»,- ասացին համայնքի բնակիչները։ 

«Պետք է գան, Վարդենիսն էլ գրավեն, որ հանգստանան»,- նշեց մեկ այլ բնակիչ։ 

«Ասում եմ անօրինական գործողություն է, պետք է բացվի ճանապարհը»,- բղավելով ասաց ոստիկանը։ 

Բնակիչները  շարունակում են փակ պահել ճանապարհը, երբեմն-երբեմն բացելով թողնել մի քանի մեքենա անցնի։  Ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև քաշքշոց եղավ։

«Մենք մեր համայնքը չենք տալու»,- ասացին ակցիայի մասնակիցները։ 

«Մենք մեր լուրջ խնդիրը թողած՝ ընկել ենք այս խնդրի հետևից։ Հետո որ ժողովուրդը թողնի գնա, պոստ պահող էլ չենք ունենալու»,- ասաց  սահմանապահ գյուղի բնակիչը։ 

«Թուրքերը եկել, հասել են այստեղ, վախենում ենք դպրոց ուղարկել երեխաներին։ Մենք ուզում ենք ապահով ապրել»,- նշեց ակցիայի մասնակից մի կին։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:55
Նոր նշանակում Մայր Աթոռում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Սահակյանը, ազատվելով Արագածոտնի թեմում ստանձնած...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ադրբեջանցի զինծառայողը զինվորական հոսպիտալի շենքից ցած է նետվել ու մահացել
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել հոսպիտալում։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրուշոյի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հայտնի և սիրված երգչուհի Սիրուշոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ մասին երգչուհին գրել է թվիթերի իր միկրոբլոգում։ «Կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Նախարարությունն արձագանքում է Արփի Դավոյանի արարքին
Շրջակա միջավայրի նախարարությունը չունի վերահսկողական գործառույթ, այն վերապահված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Նման...
Աղբյուր` Panorama.am
16:56
Իրանում բարեկարգվել է հայկական եկեղեցի, որը Բուշեհր քաղաքի կարևոր և նշանակալի պատմական հուշարձաններից է
Իրանի հարավ-արեւմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի (Gregorian Church) է բարեկարգվել, հայտնում է Tehran Times-ը` փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
16:43
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության. Գերմանիայում Ուկրաինայի դեսպան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության։ «Ռիա Նովոստի» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ղազախստանում անկարգությունների գործով 728 մարդ են կալանավորել
Ղազախստանում զանգվածային անկարգությունների ու ահաբեկչական գործողությունների փաստով հարուցված քրեական գործերի շրջանակում կալանավորվել է ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Արցախի բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ
Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն...
Աղբյուր` Panorama.am
15:56
Մահացել է Արվիդ Ղուլյանը
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ...
Աղբյուր` Panorama.am
15:49
Պետնախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա»-ի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
15:39
Էլինար Վարդանյան. Ճիշտ գնահատել հնարավորությունները
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանը գրում է. «Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում  hունվարի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում, 27-ին...
Աղբյուր` Panorama.am
15:17
22.01.2022. Արցախում կորոնավիրուսով 4 հիվանդի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում
Աղբյուր` Panorama.am
15:06
Արփի Դավոյանը նպաստում է Կարմիր գրքում հայտնված բույսի ոչնչացմանը
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան story բաժնում 17 ժամ առաջ մի լուսանկար է հրապարակել, որտեղ ծաղկամանում «դեղին...
Աղբյուր` Panorama.am
14:40
Վերջին մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված մոտ 10 հազար մարդ
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հոսպիտալացվել է COVID-19-ով  վարակված մոտ 10 հազար հիվանդ՝ 8,4 տոկոսով ավելի, քան նախորդ օրը (9136),...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին տեսաբացիկով դիմել է հայաստանյան հանդիսատեսին
Իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին Մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:18
Գյումրու պոլիկլինիկայում գողացել են այցելուի հեռախոսը
Ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Շիրակացու փողոցի պոլիկլինիկայում գողացել են այցելուներից մեկի՝ միջանցքի աթոռին...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ամիր Աբդոլլահյան. Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն
ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը, Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Պուտինի հետ
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի...
Աղբյուր` Panorama.am
13:39
Երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է
Հունվարի 19-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է...
Աղբյուր` Panorama.am
13:22
Պրիյանկա Չոպրան և Նիկ Ջոնասը փոխնակ մոր օգնությամբ երեխա են ունեցել
Հնդիկ դերասանուհի, մոդելավորող Պրիյանկա Չոպրան և ամերիկացի երգիչ, դերասան Նիք Ջոնասն առաջին անգամ ծնող են դարձել։ Այս մասին Չոպրան գրել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:06
Կրասնոդար-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են
Կրասնոդար-Երևան չվերթը հետաձգվել է։ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի փոխանցմամբ, Կրասնոդարից օդանավը Հայաստանի մայրաքաղաք կժամանի ոչ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Հայաստանում քոսով տառապող երեխաներ կան
Հայաստանում քոսի դեպքերն ավելացել են: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ  վիճակագրական կոմիտեից, 2021 թվականի հունվար-նոյեմբերին...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ավտովթար՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ
Ամերիկացի հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ավտովթարի է ենթարկվել, գրում է «Գազետա․ռու»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Արման Թաթոյան. Մարդիկ նշել են, որ հոգեբուժարաններում պահվում են իրենց կամքին հակառակ
«Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պարզել ենք, որ այնտեղ պահվել է 402 անձ։ Նրանցից միայն 8-ի նկատմամբ է կիրառված եղել...
Աղբյուր` Panorama.am
12:23
Իրանի «Արաս» ազատ գոտուց արտահանվել է 665 մլն դոլարի ապրանք․ հիմնական ուղղություններից եղել է նաև Հայաստանը
Իրանի «Արաս» ազատ գոտու գործադիր տնօրենը հայտարարել է, որ այս գոտուց արտահանվել է 665 մլն դոլարի ապրանք, գրում  է ParsToday-ը։...
Աղբյուր` Panorama.am
12:10
Մեկուսացում, անփույթ վերաբերմունք, անուշադրություն. Ի՞նչ խնդիրների են բախվում հոգեկան խնդիր ունեցողները Հայաստանում
Հոգեբուժարաններում գտնվող մարդիկ, որոնք ստանում են երկրաժամկետ ստացիոնար բուժում, մեկուսանում են իրենց ընտանիքներից ու հասարակությունից։ Ընթացող...
Աղբյուր` Panorama.am
12:00
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը շարունակում է նվազել
2021 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 848.4 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}