Արսեն Բաբայանը՝ ԵՄ-ին. E-draft-ը ձեր փողերը քամուն է տալիս
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է.
«Հարգելի Եվրոպական միություն, դուք տեղյա՞կ եք, որ ձեր դրամաշնորհով ստեղծված այս կայքը ամբողջությամբ ջուրն է լցնում ձեր կողմից տրամադրված դրամաշնորհը։
Արդյո՞ք ձեզ համար նորմալ է, որ ձեր շնորհած գումարներով ստեղծված այս հարթակում ավելի քան 700 ոլորտային մասնագետների 92 տոկոսը դեմ է արտահայտվել այս օրենքի ընդունմանը, սակայն այդ 665 մասնագետներին պետական իշխանությունը լիարժեք արհամարել է։
Խնդրեմ, մասնագիտական հանրությունը լիարժեք դեմ է, բայց օրենքն արդեն ընդունվել է։ Դե ի՞նչ ասեմ, դուք գիտեք, ձեր փողերն են քամուն տրվում»։