Հասարակություն 14:10 21/09/2021 Հայաստան

Կատարվել է Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։
Հոգևորականաց դասն ու ներկա ժողովուրդը միասնական աղոթք են բարձրացրել առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական իր ուղերձն է հղել համայն հայ ժողովրդին։

«Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս,

Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին ուղի անցավ մեր ժողովուրդը, դիմագրավեց բազում մարտահրավերներ, հանձն առավ մեծ զոհողություններ։ Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։

Անցյալ տարի ազգովի ենթարկվեցինք նոր փորձության։ Ադրբեջանը վերստին պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ Աղետալի պատերազմի ծանրագույն հետևանքները և ամեն օր նորովի արնահոսող վերքերը բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում։ Մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհայտ կորածների խորը ցավն է, ապագայի անորոշության անհանգստությունը, բայց նաև՝ վճռականությունը վերստին ոտքի կանգնելու, թոթափելու մեզ պատուհասած արհավիրքներն ու նեղությունները և ապահովելու պայմաններ, որ մեր ժողովուրդը Արցախում ու Հայաստանում ապրի անվտանգ ու բարօր։

Հայրենի երկրի անկախությունը մեծագույն արժեք է։ Հայոց Եկեղեցին դարերի ընթացքին մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը մեր զավակների հոգիներում, օրհնել մեր ազատության մաքառումները, կարելին ի սպաս դրել մերօրյա անկախ հայրենիքի կայացմանն ու առաջընթացին և շարունակելու է իր առաքելությունը այս սուրբ գործում։

Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։ Այսօր, ցավոք, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։ Մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն, ջանքերի մեկտեղում և համախոհ նպատակադրումների իրականացում։ Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները այս սրբազան առաքելության ճանապարհին, քանզի մեր անկախ պետությունը մեր գոյության ու լինելիության կարևորագույն խարիսխն ու գրավականն է։

Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և հորդորը՝ ամուր մնալու հավատքի մեջ, ընթանալու Աստծո պատգամներով, համախմբված հայրենիքի շուրջ, հայրենյաց սիրով ու եղբայրությամբ իրականացման առաջնորդելու ազգային մեր լուսավոր իղձերը։

Աղոթք ենք վերառաքում առ Երկնավոր Տերը, որ խաղաղություն շնորհի աշխարհին, մեր հայրենիքին, ստեղծագործ ու անվտանգ կյանք՝ ազգիս զավակներին, այսօր և միշտ. ամեն»,- ասել է Ամենայն Հայոց Հայրապետը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:42
Ամերիկահայ շախմատի գրոսմայստերները նոր հաջողություններ են արձանագրել
Ամերիկահայ շախմատի գրոսմայստերները նոր հաջողություններ են արձանագրել ԱՄՆ շախմատի այս տարվա առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
19:36
Դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերին
Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ծննդավայրում՝ 80 տարի անց․ հիշատակի արարողություն Հայրենական պատերազմի անհետ կորած մարտիկի համար
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կայացել է Հայրենական...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հունաստանը պոլսահայ գրող Սևան Նիշանյանին ճանաչել է «անցանկալի անձ»
Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հայտնել է, որ Հունաստանն «անցանկալի անձ» է հայտարարել իրեն։ Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջային այցով եղել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ծառատունկ՝ «Հավերժների այգում»
«Թովմասյան» միջազգային հիմնադրամը կառուցել է «Հավերժների այգի»` ի պատիվ գիտության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
18:44
Իրանում ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ մեկ այլ իշխանություն․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Թվիթերում ադրբեջաներենով սկսել է գործել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիի էջը։...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Ես թույլ չեմ տա պարտադիր պատվաստում». Ղարիբաշվիլի
«Որպես համակարգող խորհրդի նախագահ և վարչապետ՝ ես թույլ չեմ տա պարտադիր պատվաստում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի...
Աղբյուր` Panorama.am
18:24
Մոսկվան հիմա էլ չի վստահում նոր ընկերներին, որոնք հակառուսական տրամադրություններով եկան իշխանության.Ալեքսանդր Մանասյան
«Պատմությունը մեզ շատ բաներ է փորձել սովորեցրել, որը մենք չենք կարողացել սերտել»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց ԳԱԱ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հիշատակի արարողություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Հոկտեմբերի 25-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան
Նա պահանջում է Փաշինյանի և գործադիրի հրաժարականը:
Աղբյուր` Panorama.am
17:49
Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի բերքի մոտ 50 տոկոսը դեռ հավաքած չէ, ցրտահարման վտանգ կա
Այսօր Ախալքալաքի շրջանում ուժեղ ձյուն է եկել, բարձրադիր գյուղերում ձյան շերտը ծածկել է կարտոֆիլի դաշտերը։ Jnews-ը գրում է, որ Ախալքալաքի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Բավրայի մոտակայքում այսօր էլ է երկրաշարժ գրանցվել
Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 16։57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12։57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
17:27
Որոշ ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին թույլ ձյուն է...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՔԿ. Դիլիջանի նախկին քաղաքապետի գործով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
17:24
Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Մեկ հարկի ներքո
2018թ  A1 Group-ը  Շենգավիթում Բիզնես կենտրոն հիմնեց, որտեղ մեկ հարկի ներքո հավաքվեցին ՏՏ, մարքեթինգային, հաշվապահական, այլ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Հադրութ համայնքի ղեկավար. Հադրութցիների տվյալների համակարգ է անհրաժեշտ
Արցախի, Հայաստանի տարբեր շրջաններում ու հայկական պետություններից դուրս սփռված հադրութցիների անձնական տվյալների մասին միասնական բազա ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ուֆֆիցի պատկերասրահն աշխարհի լավագույն թանգարանն է ըստ Time Out-ի
Բրիտանական Time Out հրատարակության հրապարակած վարկանիշի համաձայն՝ աշխարհի լավագույն թանգարանը Ուֆֆիցի պատկերասրահն է Ֆլորենցիայում:...
Աղբյուր` Panorama.am
16:44
Հաջորդ տարի կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը. Ներսես Երիցյան
«2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 %-ի ցուցանիշ»,-այսօր ԱԺ-ում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի վերաբերյալ ՀՀ ԿԲ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ժողովրդավարությունից խոսող իշխանությունները հերթական անգամ հաստատում են՝ ժողովրդավարության հետ առնչություն չունեն. Վարդևանյան
«Ժողովրդավարությունից խոսող իշխանությունները հերթական անգամ հաստատում են, որ ժողովրդավարության հետ առնչություն չունեն մեկ պարզ պատճառով՝...
Աղբյուր` Panorama.am
16:24
Մեկնարկել է Բյուրականյան 7-րդ գիտաճամբարը
Այս տարի գիտաճամբարին մասնակցում են 12-14 տարեկան շնորհալի երեխաներ Հայաստանի և Արցախի Հանրապետություններից:
Աղբյուր` Panorama.am
16:10
ԲԴԽ որոշում. դատավոր Սերգեյ Մարաբյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։  Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն...
Աղբյուր` Panorama.am
15:59
Փաստ է, որ գնաճը որոշակի չափով տուգանում է տնտեսական աճը. Տիգրան Խաչատրյան
«Մենք կարծում ենք, որ եկող տարվա վերաբերյալ մեր գնահատականները շատ իրատեսական են, դրանք մեծ չափով կախված են այն ծրագրերից, որոնք...
Աղբյուր` Panorama.am
15:55
Yerevan.Today. Պլանավորված պարտություն․ օր 29
Yerevan.Today-ը շարունակում է մեկ տարվա հեռավարությունից ներկայացնել պատերազմի օրերի անց ու դարձը, հնչած պաշտոական ու ոչ պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
15:46
25.10.2021. «Հենակետ». Ադրբեջանը դիմել է Google ընկերությանը՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
Աղբյուր` Panorama.am
15:41
Ճանաչենք դելտա շտամը
Կորոնավիրուսի հնդկական դելտա-շտամը, որ անվանվել է B1.617, հայտնաբերվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այն տարբերում է ինկուբացիոն թաքուն շրջանի...
Աղբյուր` Panorama.am
15:35
ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում պայթյունային ռեակցիաների կառավարման նոր մոտեցում են առաջարկել
Գիտությունների ազգային ակադեմիայի Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայի մի...
Աղբյուր` Panorama.am
15:28
Մենք պետք է համատեղ ուժերով բացառենք նոր նոյեմբերի 9-ը. Արծվիկ Մինասյան
«Մեր գլխավոր խնդիրն է՝ օգտագործել բոլոր գործիքները մի նոր ոչ հայանպաստ վիճակ չառաջացնելու համար»,- ասուլիսում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար․ Դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ գործողություններն ու ռազմական հանցագործությունները
Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Ջոել Ֆիցգիբոնը  Խորհրդարանի Դաշնության պալատում Ավստրալիային կոչ է արել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}