Սիրիայի իշխանությունները վերականգնել են վերահսկողությունը Դերաա նահանգում
Սիրիական Դերաա նահանգը վերադարձավ կառավարական ուժերի վերահսկողության տակ այն բանից հետո, երբ ռուս զինվորականներին հաջողվեց Էլ-Մուզերիբե գյուղի գրոհայիններին համոզել վայր դնել զենքերը: REN TV-ի տարածած տեղեկատվությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Կառավարական բանակը տասը տարվա մարտերից հետո մտավ վերոնշյալ բնակավայր: Նրանց, ինչպես նաև ռուս զինվորականներին փողոցներում դիմավորեցին տեղի բնակիչները:
«Երբ մենք տեսնում ենք երեխաներին, հասկանում ենք, որ եթե մեզ չհաջողվեր համաձայնության գալ խաղաղ ճանապարհով, ապա ռազմական գործողությունները կվերսկսվեին, հավանաբար, այս երեխաներից ոմանք կմահանային, հետևաբար՝ մենք բավարարվածության զգացում ենք ապրում»,-լրագրողներին ասել է պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի (CPVS) ներկայացուցիչ Ալեքսանդր Գուլյաևը
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում պահպանվում են ահաբեկչության օջախներ․ Պուտին
- Սիրիական բանակը մտել է Դերաայում գրոհայինների վերջին հենակետը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ