Քաղաքական 10:20 22/09/2021 Հայաստան

Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող. Առուշ Առուշանյան

Անազատության մեջ գտնվող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ առաջադրել է իր  թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու: ՏԻՄ ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին: 

Հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի՛ Հայրենակիցներ, Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Մեծ պատասխանատվությամբ և վճռականությամբ ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թեև այս պահին անազատության մեջ եմ, սակայն, վստահ եմ, որ  արդարությունը շուտով վերականագվելու  է, վերականգնվելու է նաև  թասիբով ու սկզբունքային իմ հայրենակիցների աջակցությամբ, քանի որ մենք մեր շիտակ ճանապարհն անցել ենք բոլորի աչքի առաջ:

Ընտրություններին առաջադրվում եմ իմ և թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ Համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ։

Իսկ այդ հեռանկարները կյանքի կոչելու համար ունեմ բավարար կամք ու վճռականություն, աշխատասիրություն ու Հայրենիքիս գործովս ծառայելու բարձր պատասխանատվություն ու նվիրում։ Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող՝ չնայած ստեղծված բոլոր խոչընդոտների և իմ հանդեպ ծավալվող անարդարությունների, քանի որ իմ գործն արդար է, շահս՝ բացարձակ պետականամետ, գաղափարախոսությունս՝ ազգային։

Քանի որ բոլոր այս ստեղծած արհեստական դժվարությունները, առ ոչինչ են այն Մեծ առաքելության, որի համար ստացել եմ Ձեր միաձայն վստահության քվեն դեռ 2017 թվականին, այն է՝ Գորիս համայնքի զարգացումն ու ազգաբնակչության բարեկեցության հաստատումը։ Իմ փոխարեն այսօր թող խոսեն այն բոլոր աշխատանքներն ու իրականացրած նախագծերը, որոնք կյանքի են կոչվել այս չորս տարիների ընթացքում՝ իմ և իմ թիմի ամենօրյա անձնվիրաբար նվիրումի շնորհիվ, իհարկե՝ ստանալով Ձեր ամենօրյա զորակցությունն ու աջակցությունը այն սրբազան գործին, որն իրականացնում էինք՝ օր առաջ ունենալու մեր երազանքների Գորիսը։

Կարծում եմ, արդեն գիտեք, որ երկար խոսել չեմ սիրում։ Վստահ եմ՝ արդեն հասցրել եք նկատել, որ իմ սկզբունքների հիմքում ոչ թե սին խոստումներն ու ականջ շոյող բառերն են, այլ իրական գործերն ու մնայուն արժեքների ստեղծումը, որը պատվով պետք է փոխանցենք մեր սերունդներին։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ այլ ինչ է, քան անձնվիրաբար ծառայություն ՝ Աստծո, Հայրենիքի և ժողովրդի առաջ, որը կատարել եմ ու պատրաստ եմ կատարել մեծ պատվով, պատասխանատվությամբ ու գորիսեցուն հատուկ բարձր արժանապատվությամբ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:40
Նատալիա Օրեյրոն ՌԴ քաղաքացիություն է ստացել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոյին և նրա որդուն։...
Աղբյուր` Panorama.am
20:38
Մի շարք շրջաններում սպասվում է ձյուն
Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում,Վայոց ձորի լեռնային...
Աղբյուր` Panorama.am
20:31
Ո՞նց կարելի է էդքան «դուխով» լինել, մի քիչ դոզան «թուլացրեք»․ Բաբկեն Հարությունյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «ՄԻՊ-ի  հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ինչպես է ծնվել Հանրապետության հրապարակի շատրվանների ջրավազանի կառուցման գաղափարը
Երևանի քաղաքապետարանի էջում լուսանկար է հրապարակել և նշել,թե ինչպես է կառուցվել Հանրապետության հրապարակի շատրվանները․ «1949․...
Աղբյուր` Panorama.am
20:28
Կլիմայի փոփոխության համաժողովը տեղի կունենա Շոտլանդիայում
Ի նշանավորումն Միացյալ Թագավորության և Իտալիայի կողմից Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի համատեղ հյուրընկալման, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ադրբեջանը չի թույլատրում Արցախի օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնել․ Հունան Թադևոսյան
Արդեն մոտ մեկ շաբաթ է Արցախի փրկարարները Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքներ չեն իրականացնում։ Ադրբեջանական կողմը...
Աղբյուր` Panorama.am
20:14
Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է․ Բեգլարյան
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․ «Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա...
Աղբյուր` Panorama.am
20:12
Պատվաստման ամբողջական փուլն ավարտած մարզիկները կազատվեն 21-օրյա կարանտինից․ ՄՕԿ
Միջազգային օլիմպիական  կոմիտեն և «Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել են առաջիկա ձմեռային խաղերում մարզիկների և...
Աղբյուր` Panorama.am
20:02
Զարթոնք ԱՔԿ․ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելն ընդհանրապես անընդունելի է
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները խոսելով նույն գործընթացի մասին, դրան տալիս են սկզբունքորեն տարբեր անվանումներ: Այս մասին նշված է...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ամերիկահայ շախմատի գրոսմայստերները նոր հաջողություններ են արձանագրել
Ամերիկահայ շախմատի գրոսմայստերները նոր հաջողություններ են արձանագրել ԱՄՆ շախմատի այս տարվա առաջնությունում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
19:36
Դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերին
Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ծննդավայրում՝ 80 տարի անց․ հիշատակի արարողություն Հայրենական պատերազմի անհետ կորած մարտիկի համար
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կայացել է Հայրենական...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հունաստանը պոլսահայ գրող Սևան Նիշանյանին ճանաչել է «անցանկալի անձ»
Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հայտնել է, որ Հունաստանն «անցանկալի անձ» է հայտարարել իրեն։ Նա տեղեկացրել է, որ զբոսաշրջային այցով եղել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Ծառատունկ՝ «Հավերժների այգում»
«Թովմասյան» միջազգային հիմնադրամը կառուցել է «Հավերժների այգի»` ի պատիվ գիտության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
18:44
Իրանում ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ մեկ այլ իշխանություն․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Թվիթերում ադրբեջաներենով սկսել է գործել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիի էջը։...
Աղբյուր` Panorama.am
18:33
Թբիլիսիում անցկացվել են Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ
Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսում՝ «Հայարտուն» և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական և մշակութային կենտրոններում անցկացվեցին...
Աղբյուր` Panorama.am
18:24
Մոսկվան հիմա էլ չի վստահում նոր ընկերներին, որոնք հակառուսական տրամադրություններով եկան իշխանության.Ալեքսանդր Մանասյան
«Պատմությունը մեզ շատ բաներ է փորձել սովորեցրել, որը մենք չենք կարողացել սերտել»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց ԳԱԱ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հիշատակի արարողություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Հոկտեմբերի 25-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Երգիչ Մհեր Արմենիան Շուռնուխից ոտքով գալիս է Երևան
Նա պահանջում է Փաշինյանի և գործադիրի հրաժարականը:
Աղբյուր` Panorama.am
17:49
Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի բերքի մոտ 50 տոկոսը դեռ հավաքած չէ, ցրտահարման վտանգ կա
Այսօր Ախալքալաքի շրջանում ուժեղ ձյուն է եկել, բարձրադիր գյուղերում ձյան շերտը ծածկել է կարտոֆիլի դաշտերը։ Jnews-ը գրում է, որ Ախալքալաքի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Բավրայի մոտակայքում այսօր էլ է երկրաշարժ գրանցվել
Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 16։57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12։57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
17:27
Որոշ ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին թույլ ձյուն է...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՔԿ. Դիլիջանի նախկին քաղաքապետի գործով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
17:24
Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Մեկ հարկի ներքո
2018թ  A1 Group-ը  Շենգավիթում Բիզնես կենտրոն հիմնեց, որտեղ մեկ հարկի ներքո հավաքվեցին ՏՏ, մարքեթինգային, հաշվապահական, այլ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Հադրութ համայնքի ղեկավար. Հադրութցիների տվյալների համակարգ է անհրաժեշտ
Արցախի, Հայաստանի տարբեր շրջաններում ու հայկական պետություններից դուրս սփռված հադրութցիների անձնական տվյալների մասին միասնական բազա ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ուֆֆիցի պատկերասրահն աշխարհի լավագույն թանգարանն է ըստ Time Out-ի
Բրիտանական Time Out հրատարակության հրապարակած վարկանիշի համաձայն՝ աշխարհի լավագույն թանգարանը Ուֆֆիցի պատկերասրահն է Ֆլորենցիայում:...
Աղբյուր` Panorama.am
16:44
Հաջորդ տարի կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը. Ներսես Երիցյան
«2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 %-ի ցուցանիշ»,-այսօր ԱԺ-ում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի վերաբերյալ ՀՀ ԿԲ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ժողովրդավարությունից խոսող իշխանությունները հերթական անգամ հաստատում են՝ ժողովրդավարության հետ առնչություն չունեն. Վարդևանյան
«Ժողովրդավարությունից խոսող իշխանությունները հերթական անգամ հաստատում են, որ ժողովրդավարության հետ առնչություն չունեն մեկ պարզ պատճառով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}