Նեբենզյան մեկնաբանել Է ՄԱԿ-ի ԱԽ-ի հնգյակի գագաթնաժողովի կազմակերպումը
Կարևոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների գագաթնաժողովի անցկացումը, սակայն այժմ հստակություն չկա ժամանակի և վայրի վերաբերյալ: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյանին:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս հանդիպման նախապատրաստմանը համաճարակն է միջամտել:
«Այնուամենայնիվ, ցանկացած կազմակերպչական դժվարություն հաղթահարելի է բոլոր մասնակիցների քաղաքական կամքի առկայության դեպքում։ Մենք համոզված ենք, որ նման հանդիպումը պետք է անցկացվի` հաշվի առնելով համաշխարհային հանրության առջև ծառացած մարտահրավերների լրջությունը և հաշվի առնելով Անվտանգության խորհրդի մշտական անդամների հատուկ դերը»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանդես էր եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) առաջնորդների հանդիպում անցկացնելու առաջարկով: Բոլոր պետությունները պատրաստ են մասնակցել նման հանդիպմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ