Պուշկովի կոշտ պատասխանը Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարման մասին ԱՄՆ-ի հայտարարությանը
Սենատոր Ալեքսեյ Պուշկովը պատասխանել է Պետդեպարտամենտի խորհրդական Ամոս Հոխշտեյնի հայտարարությանը, որը Ռուսաստանից պահանջում էր Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումները մեծացնել: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ռուսաստանն ինքն է որոշում՝ ինչ է պարտավոր անել և ինչ պարտավոր չէ անել, այլ ոչ թե ինչ-որ բյուրոկրատ Պետդեպարտամենտից»,- գրել է խորհրդարանականն իր Telegram-ալիքում:
Նրա խոսքով՝ Եվրոպա գազի մատակարարման թեման բարդ հավասարություն է, որը պետք է լուծել բանակցությունների միջոցով և փոխզիջում գտնել:
«Նրանք, ովքեր այլ կերպ են մտածում, պետք է դիվանագիտություն սովորեն: Սա այն է, ինչ նրանք պետք է անեն», - հավելել է Պուշկովը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ