«Եթե»-ներով հավելյալ խնդիրների մասին խոսելու և տնտեսվարողներին բացասական ազդակ հաղորդելու կարիքը չեմ տեսնում.Ռուստամ Բադասյան
«Մեր գործառույթների շրջանակում ամեն ինչ անում ենք, որ բեռնափոխադրումները ՀՀ տարածքով Իրանի վարորդների կողմից իրականացվի հնարավորինս հարմարավետ և հավելյալ խնդիրներ չառաջանան նրանց համար»,- պատասխանելով Գորիս-կապան Ճանապարհին ստեղծված իրավիճակին վերաբերող լրագրողի հարցին՝ Աժ-ում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա հավաստիացրեց, որ վերջնական լուծման ավելի համալիր գործողությունների շուրջ կառավարությունն աշխատում է:
Բադասյանը հայտնեց, որ Գորիս-Կապան ճանապարհի խնդրի լուծումը միայն ՊԵԿ-ինը չէ , մասնավորապես՝ ճանապարհաշինարարական նախագծերի մշակումն այլ գերատեսչության խնդիրն է:
ՊԵԿ նախագահը չպատասխանեց հարցին, թե կա՞ երաշխիք, որ հետագայում հայկական մեքենաներից էլ ադրբեջանցիները գանձում չեն անի:
«Շատ ուշադիր պետք է լինենք մեր հարցադրումներին, պատասխաններին և հավելյալ լարում մեր տնտեսվարողների համար չառաջացնենք: Ունենք փաստացի ստեղծված իրավիճակ, դրա վերաբերյալ կառավարությունը միջոցներ ձեռնարկում է և «եթե»-ներով հավելյալ խնդիրների մասին խոսելու և տնտեսվարողներին բացասական ազդակ հաղորդելու կարիքը չեմ տեսնում»,-պատասխանեց Ռուստամ Բադասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան