Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի վերջ
Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ։ Այս մասին հայտնել է Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը։
Ս.Պապիկյանի գրասենյակի արածած հաղորդագրության համաձայն, կառուցվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթևի ոլորանները և անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար:
Նա նշել է Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ: Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հարցին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ծրագիրն արդեն թևակոխել է մրցույթի հայտարարման փուլ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանցի պատգամավորն Ադրբեջանին. Բաքուն մոլորության մեջ է ընկել թուրքական դոպինգով ձեռք բերած հաղթանակներից
- «Փաստ». Երբ ադրբեջանցիները օրը ցերեկով ահաբեկում էին Որոտանի հատվածով երթևեկողներին, գործող իշխանությունները հերթական «կերուխումի» մեջ էին
- Գորիս -Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի վարորդների
- ՀՀ կառավարությունը վճռականություն չի ցուցաբերում և հանդես է գալիս դիտողի դերում․ իրանական կայքը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին
- Կուզեի Փաշինյանն ասեր՝ ինչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը. Վանեցյան
- 228 իրանցի վարորդի նկատմամբ Հայաստանում սահմանվել է հսկողություն
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան