Իրավունք 16:10 01/10/2021 Հայաստան

Նրանք, ովքեր իմ սահմանադրական իրավունքը խախտել են, պատասխան են տալու. դատավոր Պապոյան

«Ես ինչպես աշխատել եմ, այդպես էլ շարունակում եմ աշխատել։ Երբ ես տեսնեմ, որ իմ գործելաոճի մեջ փոփոխություն կլինի, ես այլևս չեմ աշխատի», -Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նոր իշխանությունների գալուց հետո փոփոխություն եղել է իր գործունեության մեջ:

Անդրադառնալով արդարադատության նախարարի հայտարարությանը, թե վեթինգի կարիք կա, դատավորն ասաց. «Ես չեմ կարող ասել, որ դատական իշխանությունը կատարյալ է, ինչպես կատարյալ չեն իշխանության մյուս ճյուղերը: Արդեն մոտ երեք տարի է վեթինգի մասին խոսվում է, մասնավորապես գործադիր և օրենսդիր իշխանության կողմից, ես ի վերջո, չհասկացա, թե վեթինգ ասվածն ինչ է, ինչ է լինելու, լինելու է, թե չի լինելու»:

Լրագրողի հարցին, թե մտավախություն չունի՞, որ անցանկալի դատավորներից իշխանությունը կփորձի ազատվել, Մ.Պապոյանը պատասխանեց. «Ես բացարձակ որևէ մտավախություն չունեմ, այդ թվում աշխատանքը կորցնելու: Այնուամենայնիվ, 40 դատավորի մասին, որ խոսվում է արդարադատության նախարարի կողմից, արդեն տարիներ շարունակ տարբեր դատավորների մասին տարբեր խոսակցություններ են լինում: Ի վերջո, ես ուզում եմ հասկանալ, թե որտեղից է  գալիս այդ խոսակցությունը, ցուցակում հայտնված այս կամ այն դատավորն ինչ է արել և ինչպես է իրեն դրսևորում: Եթե դրանք օպերատիվ տեղեկություններ են, ինչու օպերատիվ մարմինը  հետևողականորն չի աշխատում: Եթե դրանք ուղղակի ասեկոսեների արդյունք են, ապա ասեկոսեների արդյունքում գնահատական տալ դատավորին, կարծում եմ, սխալ է:

Եթե արդարադատության նախարարն իր աշխատասենյակում նստած ինչ-որ դատական ակտերին գնահատական տալով է գալիս այդպիսի եզրահանգման, դա մի ուրիշ խնդիր է, իսկ եթե օպերատիվ մարմինների կողմից տեղեկատվություն է, ապա ինչու է այդ տեղեկատվությունը հասնում արդարադատության նախարարին, ոչ թե հենց իրենք իրենց մարմիններում չեն ռեալիզացնում այդ օպերատիվ տեղեկությունները:

Այնուամենայնիվ, 3 տարի մենք անընդհատ լսում ենք, որ դատական համակարգում անհրաժեշտ է իրականացնել վեթինգ, որ այսքան տոկոսը սխալ է աշխատում, չպետք է աշխատի: Եթե դա իրականություն է, ապա ես կցանկանամ, որ այդ անձինք, որոնք թույլ են տվել սխալ, պատասխանատվության ենթարկվեն»:

Նա նշեց, որ իշխանության տարբեր հայտարարությունների պատճառով դատական  իշխանության վարականիշը որոշակիորեն նվազում է։

Հարցին՝ մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ԱԱԾ-ն Վերաքննիչ դատարանի մի շարք դատավորների, այդ թվում իրեն, գաղտնալսել են, դատավորը պատասխանեց. «Այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, եղել են այդպիսի գաղտնալսումներ: Մեծ հաշվով ուզում եմ հասկանալ, թե 2 ու ավելի տարի ձգվող քրեական գործն ինչ ելք է ունենալու:

Բոլորովին վերջերս կասեցվեց այդ քրգործը, այնուհետև վերսկսվել է, ստացել եմ համապատասխան որոշումները: Ինչ են քննում, ում վերաբերյալ են քննում, ինչու են այսքան երկար քննում, չեմ կարող պատասխանել:

Ես համբերատար կսպասեմ, հետևողական կլինեմ և իմ գնահատականը կտամ, երբ որ նախաքննության ավարտը կհայտարարվի:

Կարծում եմ՝ բոլոր նրանք, որոնք առնչվել են, ովքեր իմ սահմանադրական իրավունքը խախտել են, նրանք բոլորը պատասխան են տալու իրենց արած սխալի համար, այդ թվում նաև իմ կոլեգաները: Ընդ որում, բոլորի համար պարզ է, որ գաղտնալսումը և հեռախոսազանգերի վերծանումը ստանալը առանց դատարանի թույլտվության չի լինում։ Գիտեմ, թե որ դատավորն է այդ թույլտվությունը տվել»,- ասաց նա:

Հարցին՝ վերջին շրջանում կարգապահական վարույթներ են հարուցվում դատավորի նկատմամբ նրանց կայացրած դատական ակտերի հիմքով, այս հանգամանքն իրեն որքանո՞վ է կաշկանում, դատավոր Պապոյանն ասաց. «Չեմ ողջունում։ Իհարկե, ինձ չի կաշկանում։ Իսկ եթե հետևողական լինենք, կտեսնենք, որ ԲԴԽ-ն կարողանում է  կայացնել այնպիսի որոշումներ, որոնք օբյեկտիվ  իրականության մեջ դրական են գնահատվում։ Այսինքն այնպես չէ, որ դատական իշխանությունն այս պահին գտնվում է  հալածյալի վիճակով։ Իմ գնահատականն այս պահին այսպիսիսն է, իհարկե, որևէ երաշխիք չունեմ վաղվա օրվա հետ կապված»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երբ արցախցին ոտքի է կանգնում, այն ընդդեմ չէ, այլ հանուն հայրենիքի է. Մետաքսե Հակոբյան
«Առաջին պայմանը, որ արցախցիներն այսօր այստեղ են և երթին են մասնակցում, այն զգացողությունն է, երբ զավակը լսում է հոր ձայնը, որն իրեն ասում...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կարբիում կարկուտի աղետալի հետևանքները
Արագածոտնի մարզի Կարբի գյուղում այսօր ուժեղ կարկուտ է  տեղացել։  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մայիսի 9-ին ժամը 11:00-ին Երևանի հյուսիսային մուտքի մոտ կդիմավորեն Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին
Վերլուծաբան, «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանն ու «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք...
Աղբյուր` Panorama.am
16:17
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությանը. Ավանեսով
1992 թվականի մայիսի 8-9-ին հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվել է բերդաքաղաք Շուշիի ազատագրումը, որը ռազմական կարևոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Գայա Արզումանյան. Ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք
«Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:36
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է. Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու մասին։...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եկել է պահը միավորելու մեր ջանքերն ու սրտերը՝ հանուն արդարության, պատվի. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Սիրելի՜ հայրենակիցներ, Մեր Հայրենիքի համար դժվարին ու պատմական այս պահին, երբ մեզանից...
Աղբյուր` Panorama.am
15:12
Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի շարքերը գնալով խտանում են։ Չարենցավանից դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:58
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ աջակցություն են հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}