Տնտեսություն 14:22 02/10/2021 Հայաստան

Ուրասարի Ջրաշուշանների լիճը վտանգի տակ է․ Արամանիսի ոսկու հանքավայրի շահագործմանը տեղացիները դեմ են

Արմանիսի ոսկու հանքավայրը վերսկսել է աշխատանքը՝ նախորդ վնասներն ու խնդիրները չլուծած։ Նշենք, որ Արմանիսի ոսկու հանքավայրի շահագործման համար թույլտվություն ունի «Սագամար» ՓԲԸ-ն։

Հանքը բացման օրից առ այսօր վնասում է Ստեփանավան քաղաքին և շրջաններին, մասնավորապես՝ Արմանիսին և Ուրասարին։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանավանի «Լոռե» էկո-ակումբ ՀԿ նախագահ Մանյա Մելիքջանյանը։

«Նախ մեզ համար անհասկանալի է, թե ինչպես էր տրվել հանքավայրի շահագործման թույլտվությունը, քանի որ բնակչությունն ի սկբանե դեմ էր։ Վստահ էինք, որ մեծ վնասներ կհասցնի, այդպես էլ եղավ։ Հանքավայրը շահագործող ընկերությունն իր պարտականությունները չկատարեց՝ աղտոտում էր շուրջբոլորը, հանքից արտանետվող պոչերը թափում էին ճանապարհներին, Ձորագետ գետի Չքնաղ վտակում ու  Արմանիսի դպրոցի բակում։

Դպրոցի բակում տոննաներով թափոնների կույտ էր ստեղծվել, որ հետազոտության արդյունքների համաձայն՝ անթույլատրելի քանակով սնդիկ և մկնդեղ կար, որոնցով խաղում էին երեխաները։ Երկար պայքարից հետո միայն հաջողվեց մաքրել բակը։ Նմանօրինակ դեպքեր շատ են եղել, որոնք  միշտ և զարմացրել, և զայրացրել են բնակչությանը»,- ասաց Մելիքջանյանը։ 

Նրա խոսքով՝ ձկնորսներն էլ պարբերաբար բողոքում են, քանի որ գետում սատկած ձկներ են տեսնում, իսկ պատճառն, ըստ նրա, «Սագամար» ընկերության թափոններն են։

Մանյա Մելիքջանյանը նշեց, որ մինչ հանքավայրն աշխատեցնելը, շահագործող ընկերությունը պետք է ունենար բարձրակարգ ֆիլտրեր և այլ տեխնոլոգիաներ, որոնք կնվազեցնեին շրջակա միջավայրին հասցվող վնասները։ Սակայն ի սկզբանե ընկերությունը չի կատարել պարտակությունները, փոխարենը թափոնները լցրել է Ձորագետը։

«Եթե նախկինում տեղացիներն ու զբոսաշրջիկներն ամռան օրերին մեծ հաճուքով հանգիստը կազմակերպում էին Ձորագետի ափին, ապա հիմա նման բան չկա։ Մարդիկ վախենում են, քանի որ տեսնում են, թե ինչպես են թափոնները թափվում գետ։ Ոչ մի նորմա չի պահպանվում»,- ընդգծեց ՀԿ ներկայացուցիչը։

Նշենք, որ հանքավայրի գործունեությունը կասեցվել էր 2015թ-ին, ավելի ստույգ՝ արդյունահանման աշխատանքները։ Ըստ մամուլի՝ ընկերությունն աշխատակիցներին աշխատավարձ չէր վճարում և գտնվում էր հարկադիր պարապուրդում։ Մեկ այլ տեղեկությամբ էլ, ընկերությունը սխալ հաշվարկեր էր արել և նախատեսված եկամուտները չէր կարողացել ստանալ, քանի որ ակնկալվող քանակի մետաղների պաշար չէր գտնվել։ 

Հիշեցնենք նաև, որ «Սագամար» ՓԲԸ-ն Արմանիսի ոսկու հանքավայրի շահագործման համար մինչև 2049 թվականն ընդերքօգտագործման իրավունք ունի։

Համաձայն ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի 2021թ-ի հունիսի 24-ի 1006-Ա հրամանի՝ ՏԿԵ նախարարությունը վարչական վարույթ էր սկսել «Սագամար» ՓԲԸ-ի նկատմամբ, քանի որ  ընկերությունը շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին չի վճարել 9 միլիոն 481 հազար 120 դրամ, ինչպես նաև 2016-2019թթ. չի շահագործել Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

2021թ. հունիսի 11-ին ՏԿԵ նախարարությունում կայացած վարչական լսման ժամանակ ընկերությունը ներկայացրել է որոշ փաստաթղթեր, ըստ որոնց՝ Կենտրոնական գանձապետարանի հաշվին է փոխանցել 9 միլիոն 124 հազար 557 դրամ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գրությունը: Համաձայն այդ գրության՝ ընկերությունում անցկացված ստուգման արդյունքները ցույց են տվել, որ 2021թ-ի մարտ ամսին ընկերությունը լեռնակապիտալ և հողային աշխատանքների հետ միաժամանակ սկսել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ և արդեն սկսել է արդյունահանել հանքաքար։

Մեր զրուցակիցը ևս փաստեց՝ հանքը սկսել է աշխատել։

«Մեր հարևանությամբ էլ կան աշխատողներ, որոնք գնում են աշխատանքի։ Ասում էին, որ տերերը պետք է փոխվեն, բայց տեղեկություն չունեն՝ փոխվել են, թե՝ոչ»,- ասաց Մանյա Մելիքջանյանը։

Այսպիսով, ըստ նրա, նախկինում շահագործման հետևանքով առաջացած խնդիրները դեռ չլուծված, հանքավայրը նորից է շահագործվում։ Ըստ ՀԿ ներկայացուցչի՝ տեղացիներն այսօր էլ դեմ են շահագործմանը։

Ակնհայտ է, որ հանքավայրի շահագործման պատճառով առողջարանային Ստեփանավան քաղաք զբոսաշրջիկների հոսքն էապես կկրճատվի։ Ավելին, ներկայումս Ուրասարում, որտեղ կա պահպանվող տարածք՝ հայտնի Ջրաշուշանների լիճը, արդեն իսկ վտանգի տակ է։

«Ջրաշուշանները գրանցված են ՀՀ կարմիր գրքում և հանդիպում են միայն Ստեփանավանի շրջանում՝ Ուրասարում։ Իսկ հիմա հանք շահագործողները հասել են Ուրասարի հատված, վտանգ կա, որ կոչնչանան նաև էնդեմիկ բուսատեսակները»,- ասաց Մանյա Մելիքջանյանը։

Նշենք նաև, որ տարածաշրջանում գործում է Գյուլագարակի սոճու պետական արգելավայրը, որը զբաղեցնում է 2576 հա տարածք: Գտնվում է Լոռու գոգավորությունը եզրավորող Բազումի լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջերին: Եզակի սոճու անտառներ կան այնտեղ, որոնք ենթակա են պահպանության:  

Նաև հավելելնք, որ երեկ՝ 01․10․2021 թ․-ին հրապարակված չեխական ընկերության հետազոտության համաձայն ՝ Ուրասարում և Արմանիսում վերցված հողի բոլոր փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիան 3-ից 8 անգամ գերազանցել է հողի համար սահմանված առավելագույն կոնցենտրացիան: Մկնդեղ հայտնաբերվել է նաև Ուրասարի տարածքում գտնվող Չքնաղ գետից վերցված հատակային նստվածքների նմուշներում, որտեղ մկնդեղի կոնցենտրացիան կազմել է 28 մգ/կգ կամ նորմայից 14 անգամ բարձր: Իսկ ահա  Պղնձի կոնցենտրացիան հողում ավելի քան 20 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն։

Մյուս բոլոր ծանր մետաղները նույնպես գերազանցել են սահմանային թույլատրելի նորման։ Մանրամասներն այստեղ։

Լուսանկարները՝ «Լոռե» էկո-ակումբ ՀԿ-ի։ Արված է 2021թ-ի մայիսին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}