Քաղաքական 12:04 04/10/2021 Հայաստան

ՀՀ երկրորդ նախագահ. Հիմք կա կարծելու՝ պատերազմը սկսել է տգիտության պատճառով, ավարտվել՝ ըստ պայմանավորվածության

ՀՀ երկրորդ Նախագահ, Արցախի առաջին նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ ընթացող հանդիպմանը շարունակում է անդրադառնալ Ղարաբաղյան երրորդ պատերազմի ընթացքի, պարտության, դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասարակության մոտ առաջացած այն հարցերին, որոնց մինչ օրս իշխանությունների կողմից պատասխաններ չեն տրվել։

Հաջորդ տարածված ու պատասխան չստացած հարցադրումը, որին անդարադարձավ Ռոբերտ Քոչարյանը, այն է՝ ինչո՞ւ ենք պարտվել։

«Գիտեք պարտվում են պետությունները, ոչ թե բանակները։ Պետությունն է մոբիլիզացնում ամբողջ հնարավորությունները պատերազմում հաղթանակ տանելու համար։ Հենց դա է պատճառը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է երկրի գլխավոր գերագույն հրամանատար, որ հնարավորություն ունենա մոբիլիզացնել ողջ ռեսուրսները՝ նյութական ու մարդկային։ Հայաստանում դա չարվեց։ Դա մեր ձախողման առաջին պատճառն է։ Մոբիլիզիացան ձախողվեց, ճիշտ հակառակը՝ բանակը համալրելու փոխարեն սկսեցինք զբաղվել ջոկատների ձևավորմամբ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա հիշեցրեց, մինչ օրս անպատասխան են մնացել Մովսես Հակոբյանի մեղադրանքները, հնչեցրած փաստերը, անպատասխան են մի շարք այլ հանգամանքներ։

«Իշխանությունն այսօր ամեն կերպ խուսափում է իրենց համար ոչ հաճելի հարցերի պարզաբանումից։ Դուք բոլորդ լսել եք այն հրապարակային ելույթը, որով վարչապետի կողմից կոչ էր արվում հագնել զրահաբաճկոններ, ով տանն ինչ ունի վերցնի, դա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանն այլևս ռեսուրսներ չունի, և կարելի է մեծացնել ռազմական ճնշումը Հայաստանի վրա։ Սա ուղղակի հանցագործություն է, առերևույթ հանցագործություն»,- ասաց նա։

Հաջորդ հարցը՝ ինչո՞ւ պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 7-ին կամ 19-ին։

«Այս հարցը միակն է, որի պատասխանը հնչեց, այն հետևյալն էր՝ չենք կանգնեցրել, որ մեզ դավաճան չհամարեն։ Միակ հարցն է, որի վերաբերյալ հնչեց անկեղծ պատասխան։ Սրանից բխում է հետևյալը, որ բոլոր զոհված զինվորների ծնողները կարող են համարել, որ հոկտեմբերի 7-ից հետո բոլոր զոհերի մեղքը և պատասխանատվությունն այն մարդու վրա է, որը կարող էր պատերազմը կանգնեցել և չի արել, խուսափել է այդ ծանր, բայց պատասխանատու որոշում կայացնելուց։ Սա ևս փաստ է»,- ասաց նա։

ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև այն հարցերին, թե ինչպե՞ս հանձնվեցին Շուշին, Հադրութը։

«Ջաբրայիլից մինչև Շուշի մի խրամատ չի փորվել, նույնիսկ փորձ չի եղել այդ ճանապարհին բնագիծ կառուցել։ Պարզաբանումներ չկան նաև հայտնի 5 մլրդի մասին, փաստ է, որ մինչև 2018 թվականը Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի դիմաց գումարներով ինչ-որ հարցեր լուծել, փաստեր կան, որ նման փորձեր արվել են նաև 2018-ից հետո։ Հարցը մնաց մութ։ Խուսափում են խոսել այդ հարցի շուրջ իշխանությունները։ Եվ սա ավելի մեծ կասկածներ է առաջացնում, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ դրա շուրջ հիմնավոր կասկած, մինչև դա չհերքվի։

Այստեղից բխում է հետևյալ հարցադրումը՝ մեր պարտությունը տգիտությա՞ն արդյունք է, թե՞ դավաճանության։ Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին։ Եվ բոլորս իրավունք ունենք մտածելու, որ դա հենց այդպես է մինչև դա չհերքվի շատ լուրջ և խոր քննության ճանապարհով։ Այսպես ասեմ, փաստերի համադրումը հիմք է տալիս ասելու, որ պատերազմը սկսել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է, ըստ պայմանավորվածության։ Այս ամենը առերևույթ հանցագործություններ են, և ակնկալում ենք, որ համապատասխան մարմինները պետք է զբաղվեն։ Գալու է ժամանակը, երբ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաև նրանք, որ իրենց պաշտոնական դիրքից ելնելով պետք է զբաղվեին այդ հարցերով ու չեն զբաղվել»,- ասաց ՀՀ երկորրդ նախագահը։

Նրա համոզմամբ, առկա կասկածները փարատելու համար դրանք պետք է քննել ընդդիմության ակտիվ ներգրավմամբ։

«Յուրաքանչյուր այլ տարբերակ վստահությունը հանրության մոտ չի վերականգնելու։ Երկրում ճգնաժամը չի կարող վերականգնվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կա մարդկային բավականին մեծ ներուժ, որոնք երբեք չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչև չստանան այդ պարզաբանումները։ Սա փաստ է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}