Facebook-ի նախկին մենեջերը պնդել է՝ սոցիալական ցանցը սպառնալիք է երեխաների համար
Facebook-ը սպառնում է երեխաներին, սակայն շահույթն ավելի վեր է դասում, քան օգտատերերի անվտանգությունը, իսկ նախորդ օրվա ձախողումը հինգ ժամ ապահովել է աղջիկների և կանանց անվտանգությունը։ Այս մասին ասել է սոցիալական մեդիայի նախկին մենեջեր Ֆրենսիս Հաուգենը ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ, գրում է Ռիա Նովոստին:
«Ես այստեղ եմ, քանի որ կարծում եմ, որ Facebook-ի արտադրանքը վնասում է երեխաներին, նրանց ինքնազարգացմանը և թուլացնում մեր ժողովրդավարությունը»,- ասել է Հաուգենը:
Նա ընդգծել է, որ ընկերությունը շահույթը գերադասում է իր օգտատերերի անվտանգությունից:
«Նախորդ օրը մենք տեսանք, թե ինչպես է Facebook-ն անհետանում ինտերնետից։ Չգիտեմ ինչու այն չաշխատեց, բայց ես գիտեմ, որ հինգ ժամից ավելի է, ինչ Facebook-ը չի օգտագործվում պառակտումները խորացնելու, ժողովրդավարություններն ապակայունացնելու և աղջիկներին ու կանանց պարտադրելու կամ նրանց մարմինների նկատմամբ բացասական զգացմունքներ ունենալու համար»,- ասել է նա և հավելել․
«Դա նաև նշանակում է, որ միլիոնավոր փոքր ձեռնարկություններ չեն կարողացել ներգրավել պոտենցիալ հաճախորդներ, իսկ ամբողջ աշխարհում միլիոնավոր նորածինների նկարները ծնողներն ուրախությամբ չեն տեղադրել»։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր