«Հրապարակ». Առուշ Առուշանյանը իշխանություններին ապացուցելու է, որ ընտրություններում «նստած էլ կհաղթի»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 17-ին Գորիսում սպասվող ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցում է նաև Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Նա վստահ է, որ վայելում է համայնքի աջակցությունը, և, մեր տեղեկություններով, փաստաբանին կատակով խնդրել է մինչև ընտրությունները ջանքեր չգործադրել իրեն ազատելու ուղղությամբ, որպեսզի իշխանություններին ապացուցի, որ «նստած էլ կհաղթի»։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում՝ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան