Իրավունք 10:51 07/10/2021 Հայաստան

Որոշում է կայացվել կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորությունները. Պաշտպաններ

«Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր` քրեական դատավարության օրենսգրքի քողի տակ անգամ ձևականորեն չտեղավորվող երանգներ»,- նշված է Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի  հայտարարության մեջ։ 

Պաշտպանների հայտարարության մեջ ասվում է. 

«Հոկտեմբերի 5-ին, երեկոյան տեղեկացանք, որ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտը, գլխավոր դատախազության ցուցումով որոշում է կայացրել կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորություններն ու այդ որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդություն ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Որպես այս որոշման հիմնավորում ներկայացված է լիազորությունների կասեցման համար օրենքով սահմանված այն հիմքը, թե մեղադրյալը հնարավոր է պաշտոնն օգտագործելով խոչընդոտի գործի քննությանը` մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։

Այսինքն ստացվում է, որ կալանքի տակ գտնվող անձը, ում տեսակցություններն ու հեռախոսազանգերը արգելված են, կարող է պաշտոնն օգտագործելով խոչընդոտել քննությանը։ Ու սա այն պարագայում, երբ արդեն բազմիցս օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտերով դատարանները փաստել են, որ լիազորությունների կասեցումը չի կարող դիտարկվել իրավաչափ հարկադրանքի միջոց, երբ անձի նկատմամբ արդեն իսկ նույն հիմքերի օգտագործմամբ կիրառված է խափանման միջոց։

Ավելին` միայն այն հանգամանքը, որ Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու անհրաժեշտության մասին մեղադրանքի կողմը «հիշել» է վերջինիս կալանավորելուց 3 ամիս անց, նախաքննության ավարտի մասին հայտնելուց հետո, արդեն իսկ բավարար է հասկանալու համար, որ գործ ունենք օրինական դաշտից դուրս գործընթացի հետ։

Իսկ երեկ դատարանում հարցի քննարկման ընթացքում, միջնորդություն ներկայացնող քննիչը կայացված որոշման անհրաժեշտությունը պայմանավորեց ոչ թե Մանվել Փարամազյանի ենթադրյալ վարքագծով կամ նպատակներով, այլ այն հանգամանքով, թե հնարավոր է հարցաքննվելիք անձինք իրենք-իրենց հոգեբանորեն ճնշվեն այն հանգամանքից, որ Մանվել Փարամազյանը համայնքի ղեկավարն է։ Իրավունքի ու օրենքի հետ աղերս չունեցող այս դիտարկումներն արդեն առհասարակ անհնար է մեկնաբանել։

Այս ֆոնին, սակայն, տեղի ունեցող գործընթացի իրական, այսինքն քաղաքական նպատակներն ի հայտ եկան բոլորովին անսպասելի աղբյուրից։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը, ի ուրախություն մեզ, որոշեց բացահայտել իրականությունը։

Մասնավորապես, լրատվական գործակալություններից մեկին, Քաջարան համայնքի ղեկավարի, ինչպես նաև տեղակալի կալանավորման հետևանքով ստեղծված կաթվածահար վիճակը մեկնաբանելով, նա հայտարարեց հետևյալը. «Հարցը չի գտնվում մեր գերատեսչության լիազորությունների շրջանակներում, այլ թերևս իրավապահ մարմինների տիրույթում է հարցը։ Վարույթն իրականացնող մարմինը պետք է դիմի, որպիսի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվեն, որպիսի հնարավորություն լինի նշանակել պաշտոնակատար»։

Խորին շնորհակալություն հայտնելով Սոնա Հարությունյանին, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ փաստորեն նախարարի մամուլի խոսնակը տիրապետում է նախաքննության ընթացքի մանրամասներին, փաստենք, որ քննությանը խոչընդոտելու վտանգի մասին մտացածին ենթադրությունները, փաստորեն, պարզապես գործընթացին օրինականության տեսք տալու փորձեր են, իսկ իրական նպատակը բացահայտ քաղաքական է, և այդ նպատակը գործադիր իշխանության կողմից ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆ Է, ինչն անշուշտ օրենքի տիրույթում չի կարող իրականացվել անգամ դատարան ներկայացված միջնորդության բավարարման դեպքում, բայց այդ հարցին կանդրադառնանք հետագայում։

Այսինքն՝ համայնքի ղեկավարն ու տեղակալը կալանավորվել են, համայնքը հայտնվել է կաթվածահար վիճակում, հարյուրավոր մարդիկ չեն ստանում աշխատավարձ, մանկապարտեզները չեն կարողանում սնունդ ձեռք բերել, համայնքապետարանը չի կարողանում իրականացնել որևէ ֆինանսական գործարք միայն մեկ պատճառով` ինչ-որ մեկը որոշել է Քաջարան համայնքի ղեկավարի պաշտոնին նշանակել «իր սրտի» պաշտոնակատարին։

Դատարանի կողմից կայացվելիք որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 12.00-ին»։ 

Հիշեցնենք, որ Մ. Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին երկու ամիս ժամկետով։  Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները նա  չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: Սեպտեմբերի 1-ին դատարանի որոշմամբ կալանքի ժամկեը երկու ամսով երկարացվել է։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}