Տնտեսություն 17:20 08/10/2021 Հայաստան

Կան հանցավոր՝ փողի, շահի միտումներ. Փորձագետը՝ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մասին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 %-ը տիրապետող ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը սեփականատեր է Ռոման Տրոցենկոն  Հ1 հեռուստաալիքով, իսկ ՀՀ վարչապետը ԱԺ-ում հայտարարեցին, թե որպեսզի կոմբինատն ավելի շատ շահույթ ստանա անհրաժեշտ է ոչ թե Հայաստանից պղնձի խտանյութ արտահանվի, այլ պղինձ, որը երկրին ավելի շատ օգուտ կբերի և այն կօգտագործվի նաև տնտեսության մեջ: Ես գունավոր մետալուգիայի մասնագետ չեմ, սակայն կարծում եմ, որ այն ճիշտ մոտեցում է, բայց դրանից հետո նրանք հնչեցնում են մեկ այլ միտք, ըստ որի, որպեսզի  նոր մեկ կամ երկու (չգիտես ինչու՝ երկու) պղնձաձուլական գործարան կառուցեն, ապա դրանց էլեկտրաէներգիա է պետք, իսկ Հայաստանն ասում է, որ էլեկտրաէներգիայի պակաս ունի և նրանց համար պետք է էլեկտրաէներգիա արտադրող նոր կայան լինի: «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության  խորհրդի նախագահն ասում է, որ այդ դեպքում պատրաստվում են նոր ատոմային բլոկ կառուցել Հայաստանում, որի հզորությունը 115 մեգավատ է և որպեսզի էներգիայով լիովին ապահովվի, ապա կառուցելու են երկու բլոկ»,-Panorama.am-ին հայտնեց Էներգետիկ փարձագետ Էդվարդ Արզումանյանը և հավելեց. «Այսպիսի հիմարություն, չեմ կարծում որ Տրոցենկոն ինքը կամ Փաշինյանը ինքնուրույն մտածած լինեն, կարծում եմ ինչ-որ մեկը նրանց այդպիսի խորհրդատվություն է տվել»:

Փորձագետը ենթադրեց, որ վարչապետին խորհրդատվություն են տվել փոխվարչապետերը, նախարարները, նրանց տեղակալները, կամ էլ ինչ-որ խորհրդական:

Արզումանյանը տեղեկացրեց, որ ողջ կյանքում աշխատել է էներգետիկայի ոլորտում և նման աբսուրդ իրավիճակի չի հանդիպել: Նա պատմեց, որ Պոլիտեխնիկ ինստիտուտն ավարտելուց հետո 1962 թվականից անմիջապես աշխատանքի է անեցել նորակառույց Երևանի ՋԷԿ-ում և բարձրացել կարիերայի բոլոր աստիճաներով՝ հասարակ էլեկտրամանտյորից մինչև 1992 թ.-ին հասնելով էներգետիկայի փոխնախարարի պաշտոնի, դրանից հետո մինչև 2016 թ. աշխատել է ատոմային էներգիայի ոլորտում որպես հայկական ԱԷԿ-ի փոխտնորեն և նրա Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար: Էներգետիկ փորձագետի պատմելով՝ 1999 թվականից «ՌոսԱտոմում»-ի ղեկավարի խորհրդական է եղել, այնուհետև գործուղվել է Թեհրան՝ Բուշերի ատոմակայանի կառուցման աշխատանքներին հետևելու, դրանից հետո էլ՝ Չինաստանում ծովի ափին կառուցվող ատոմակայանում բարձ պաշտոն է զբաղեցրել և միայն 76 տարեկան հասակում՝ 2016 թվականին վերադարձել է Հայաստան և սկսել աշխատել էներգետիկ փորձագետ:

«Ես գալիս եմ այն եզրակացության, որ վարչապետը չունի խորհրդականներ էներգետիկայի՝ հատկապես ատոմայինի գծով: Ինչումն է բանը: Այստեղ երկու կարևոր հանգամանք կա: Առաջին՝ ով է ասում որ այդ երկու գործարանի համար, որոնց անհրաժեշտ է առավելագույնը երևի 10-20 մեգավատ էլեկտրաէներգիա, մենք չունենք էներգիա տալու հնարավորություն:

Ամենահասարակ էլեկտրոինժեները, որը աշխատում է էներգոհամակարգի օպերատորում՝ նախկին  «Հայգլխէներգո»-ում, շատ լավ գիտի, որ Հայաստանում այսօր գործող էլեկտրական կայանների ընդհանուր հզորությունը 2300 մեգավատ է, բայց նույնիսկ էներգոհամակարգի ամենածանրաբեռնված ժամանակ դրանից օգտագործվում է ընդամնեը 1300 մեգավատը: Հետևաբար՝ 900-1000 մեգավատ մենք ունենք պարապ ռեզերվային հզորություններ, որոնք տարվա միջինացված թվով սպառողի պահանջարկ չլինելու դեպքում չեն օգտագործվում: Սրա հետևանքն այն է, որ այս տարվա հունվարի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ի սեփականություն հանդիսացող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը մինչ այսօր չի աշխատում, որովհետև, ունենալով 450 մեգավատ հզորություն, ամբողջ տարվա ընթացքում միջինը, լավագույն դեպքում, 35-40% տոկոս զբաղվածություն ունի, մանցած 60%-ը չի օգտագործում և չի կարողանում այնպիսի հասույթ ստանալ, որ կարողանա գոներ իր աշխատողների աշխատավարձը տա և ստիպված հունվարի 1-ից չի աշխատում: Նույնն է նաև Հրազդանի մյուս երկու՝ 1979 և 1982 թթ. կառուցված ջերմային էլեկտրաբլոկների դեպքում, որոնք միասին ունեն 400 մեգավատ հզորություն և տարվա ընթացքում լավագույն դեպքում ունեն 35-40% զբաղվածություն: Այսպիսով՝ ունենք 900 մեգավատ պարապ կանգնած էներգետիկ հզորություններ, որնք սպառող չունենալու պատճառով չեն գործում, հետևաբար խոսել, որ կառուցվող 1-2 մետալուրգիական գործարանի համար հնարավոր է, որ Հայաստանը չունենա էներգիայի ռեզերվային հզորություններ՝ միանգամայն սխալ է: Ամենհասարակ ինժեները կարող է բացի և նայի տարեկան հաշվետվությունը , որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եռամսյակը մեկ հրապարակում է, որոնցից պարզ կերևա այս թվերը, որը ես ձեզ ասացի»,-ասաց Էդվարդ Արզումանյանը:

Ըստ փորձագետի՝ մյուս վիճահարույց պահն այն է, որ ընկերությունն առաջարկում է կառուցել երկու ատոմային բլոկ՝ յուրաքանչյունը 115 մեգավատ հզորությամբ և ստացվում է, որ 230 մեգավատ հզորությամբ ատոմակայան պետք է կառուցեն, որպեսզի առավելագույնը 20 մեգավատ հզորություն պահանջող պղնձաձուլարաններին բավարարեն:

Նկարագրելով նախատեսվող ատոմային բլոկերը՝ փարձագետն ասաց. «Խայտառակությունն ու անգրագիտությունն հենց դրանումն է, որ նրանք առաջարկում են Հայաստան բերել երկու բլոկ, որոնք իրենց կառուցվածքով, ատոմային և ջերմային սխեմայով ժամանակավոր կայաններ են ներկայացնում և կարող են տեղափոխվել տարբեր վայրեր, բայց խնդիրն այն է, որ ՌԴ-ում այսօր դրանք բացառապես դրված են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում լողացող մեծ նավերի վրա: Դրանք մոտենում են Ռուսաստանի հյուսիսային ափերին, որտեղ էլեկտրաէներգիայի պահանջարկ է առաջացել, հաղորդալարերով միանգամից ժամանակավոր էներգիան  են տալիս, մինչև տեղի մշտական էներգիայի հարցը լուծվի: Այսօր դրանք միայն տեղադրված են նավերի վրա: Հայստանի, Ռուսաստանի և միջազգային օրենքներում, որոնք կարգավորում են ատոմային էներգիայի անվտանգությունը, հստակ գրված է և բոլորը դա պահպանում են, որ եթե մի երկիր ուզում է իր մոտ ռուսական ինչ-որ ատոմային բլոկ տեղադրի, պետք է գնահատվի, թե այդ բլոկը ՌԴ-ում կառուցված է՞, որտե՞ղ է կառուցված, քանի՞ տարի է աշխատում, ի՞նչ եզրակացություն ու գնահատական են տրվել այդ բլոկին: Այսօր ՌԴ-ում ոչ ոք չի կարող տալ այդպիսի գնահատական, քանի որ նրանք ցամաքում նման բլոկերի տեղադրման և ամենաքիչը պահանջվող աշխատանքի 3 տարվա արդյունք չունեն, նրանք ունեն միայն ծովերում նավերի վրա տեղադրման պրակտիկա, իսկ Հայաստանում ծով չակ, 900 մետրից բարձ տեղանք է, խիտ բնակեցված: Այն բլոկը, որ ուզում են Հայաստանում տեղադրեն, որի մասին հայտարարեց Տրոցենկոն և վարչապետը, ատոմային անվտանգության տեսակետից, ըստ գործող միջազգային օրենքների, այս օրերին իրավունք չունեն և հնարավոր էլ չէ Հայաստանում տեղադրել»:

Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք միտում չկա նման անտրամաբանական որոշման մեջ՝ փորձագետը պատասխանեց. «Միտումը դուք շատ մեղմ եք ասում, հանցավոր միտումներ՝ փողի շահի միտումներ կան երևի, այլապես յուրաքանչյուր ջահել էներգետիկ իմ ասած թվերի փաստարկը կբերի: Հանցավոր միտումներ ունեն Փաշինյանին նման խորհուրդներ տվողները»:

Արզումանյանը վատ համարեց, որ էներգետիկայի ոլորտում չկա մի պաշտոնյա, որը հասկանա և ճիշտ խորհուրդ տա Փաշինյանին և ենթադրեց, որ նման իրավիճակ է նաև մեր երկրի մյուս ոլորտներում՝ արդյունաբերությունում, ռազմական ոլորտում և այլն:

Panorama.am-ի զրուցակիցը Փաշինյանին հորդորեց վերանայել վերաբերմունքը ճյուղերի մասնագետների նկատմամաբ և հշեցրեց. «2018 թվականին ունեիք Էներգետիկայի գծով խորհրդական, նրա մոտ ստեղծեցիք աշխատանքային խումբ, որի անդամն էի նաև ես: Աշխատանքային խումբը ձեզ տվեց խորհուրդներ նաև ատոմակայանի վերաբերյալ և դուք այդ խմբի ոչ մի խորհուրդը չընդունեցիք և ձեր հասարակական հիմունքներով խորհրդականը՝ Ֆելիքս Թադևոսյանը, որը էներգետիկայի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ուներ և հոյակապ մասնագետ էր, ստիպավծ էր 2019 թվականի սկզբին դիմում գրել ու ազատվել, ընդորում՝ նրա դիմումը 3-4 ամիս չէիք ստորագրում:

Շատ վատ է, պարո՛ն վարչապետ, խնդրում եմ ունեցեք և էներգետիկայի և առողջապահության գծով խորհրդականներ, որպեսզի այսօրվա դրությամբ 26 հոգի չմահանան է 1300-ը վարակվեն վիրուսով, ամոթ է այսպե չի կարելի»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}