Հատուկ Հայաստանի օգտատերերի համար Viber-ը թողարկել է ազգային տարազով դիմակներ
Rakuten Viber-ը Հայաստանի օգտատերերի համար գործարկում է լրացված իրականության (AR) դիմակներ Viber մեսենջերում: AR զտիչներն ու դիմակները ստեղծված են Snap Inc տեխնոլոգիայով, որը AR դիմակների համաշխարհային առաջատարն է և Snapchat հավելվածի մշակողը:
Rakuten Viber-ի տարածած հաղորդագրության համաձայն, նոր դիմակները թույլ կտան լուսանկարել և տեսանկարահանել լրացված իրականության էֆեկտով, դրանք ուղարկել ընկերներին և ընտանիքի անդամներին անմիջապես Viber մեսենջերով կամ պահել դրանք բջջային սարքերում:
Նոր գործառույթը շփումը, սելֆիներն ու տեսահաղորդագրությունները կդարձնի էլ ավելի հետաքրքիր և օգտատերերին ստեղծագործելու ավելի մեծ հնարավորություններ կընձեռի:
AR դիմակները արձագանքում են մարդու դիմախաղերին. լուսանկարներ և տեսանյութեր նկարելիս կարող եք ժպտալ կամ աչքով անել, իսկ դիմակը կկրկնի դեմքի շարժումները:
Viber-ում արդեն հասանելի են բազմազան էֆեկտներով տասնյակ AR դիմակներ` կենդանիների դիմակներ, գեղեցկություն, ընդլայնված իրականության զտիչներ: Հատուկ Հայաստանի օգտատերերի համար Viber-ը թողարկել է ազգային տարազի տարրերով դիմակներ: Մինչև տարեվերջ մեսենջերում կհայտնվեն հարյուրավոր նոր զտիչներ և դիմակներ:
Հետագայում Viber-ում կլինեն նաև Հայաստանում գործող ընկերությունների կողմից ստեղծված դիմակներ: Նոր գործառույթն այժմ հասանելի է Android և iOS համակարգերի Viber հավելվածում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ