Քաղաքական 13:15 12/10/2021 Հայաստան

Շարմազանով. Իսկ ի՞նչ թողեց նա: Կապիտուլյացիա

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակել է ուղիղ երկու տարի առաջ՝ 2020-ի հոկտեմբերի 12-ին արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ  ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հանդիպման ժամանակ իր ունեցել ելութը։

««Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին ևանվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։

Զգուշացրել ենք, որ չի՛  կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռքբերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի ևՍանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջևնախապայմաններ դնել, զգացմունքային ևթերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը ևհայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել  մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:

Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին: Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից:
Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ ևհասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։

Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման ևմիասնականության կոչ արեց ևիր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։

Այս օրերին սեփական նախաձեռնությամբ Հանրապետականն արել է առավելագույնը, հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև: Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ` առաջացած կարիքները ճիշտ գնահատելու եւ  նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, ևմենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով։

Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված` «դավաճանների» մասին վարչապետի ևԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով:

Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու,  որ

1. Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի ևԱրցախի գործող ղեկավարության վրա։
2. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու,  մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։

12.10.2020թ..։

ԱԺ նախկին փոխնախագահը նաև մանրամասնել է, որ ելույթն ընթերցելուց հետո  Նիկոլ Փաշինյանին ասել է, որ դիմի և նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով։

«Հետագայում տեղեկացանք,որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ  վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը,այլ Վ.Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։
Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը  չի համաձայնվել այդ առաջարկին ,որի հետեւանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին ,ևհազարավոր զոհեր:
Ավելին. ինչպես արդեն գաղտնազերծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ի պատասխան Փաշինյանի գնահատականների նրան ասել եմ՝ նախորդ իշխանությունը  ձեզ թողել է  2 հայկական պետություն ու այդ թվում 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։
Ավելի լավ է դուք մտածեք,թե ինչ եք թողնելու ձեզանից հետո։
Հ.Հ.Գ.
Իսկ ի՞նչ թողեց նա: Կապիտուլյացիա»,-նշել է Շարմազանովը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}