Աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է․ Բագրատ Միկոյան
«Ըստ բրիտանացի գիտնականների՝ աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
Yerevan.Today-ը խնդրել էր Բագրատ Միկոյանին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հոկտեմբերի 12-ի ասուլիսում հնչած մտքին, որտեղ արձագանքելով մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե՝ Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է այլ՝ սեղանի վրա, Հայաստանին են քննարկում բանակցությունների ժամանակ, առանց Հայաստանի մասնակցության, ասել էր․ «Պարոն Քոչարյանը լավ կանի էդ թեմաներից խուսափի, որովհետև եթե սկսվեց զրույց՝ ով ինչ է բանակցել, ինքը շատ վատ կացության մեջ է հայտնվելու»։
Բագրատ Միկոյանը քմծիծաղով է վերաբերվել երկրորդ նախագահի «վատ կացության մեջ հայտնվելու»՝ Ա․ Սիմոնյանի սպառնալիքին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին