Բաթումիում փլուզված տան ապամոնտաժումից հետո տեղում կկառուցվի մոտավորապես նույն չափի շենք
Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցի փլուզված տան ապամոնտաժումից հետո տեղում կկառուցվի մոտավորապես նույն չափի նոր շենք: Այդ մասին Բաթումիի քաղաքապետի պաշտոնակատար Լելա Սուրմանիձեն հայտնել է ավերված շենքի բնակիչների հետ հանդիպմանը, գրում է «Առաջին ալիքը»։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ավելի վաղ քաղաքապետարանը տուժածներին առաջարկել էր վճարել իրենց կողմից ընտրված բնակարանների վարձավճարը: Նաև, քանդված շենքերի բնակիչները կարող են բնակարաններ ընտրել քաղաքապետարանի բնակարանային ֆոնդի 61 բնակարաններից, որոնք այսօր քաղաքապետարանը հանձնել է Աջարիայի կառավարությանը: Քաղաքի կենտրոնից ծայրամաս տեղափոխվելու դեպքում, ըստ բնակարանների գնահատման, սեփականատերերին կտրվի լրացուցիչ տարածք:
Բնակարանները սեփականատերերին կհանձնվեն վերանորոգված վիճակում, ինչպես նաև դրամական փոխհատուցում կտրամադրվի:
«Առաջարկը շատ լավն է:Գլխավորն այն ավարտելն է », - ասել է տան բնակիչներից մեկը:
Այն դեպքում, երբ վարձակալը չի ցանկանում սպասել մինչև տան շինարարության ավարտը, նրա բնակարանի արժեքը կգնահատվի և գումարը կփոխանցվի: Վնասը կհատուցվի նաև վնասված մեքենաների սեփականատերերին:
Հարակից հրապարակումներ`
- Բաթումիի հիվանդանոցում փլվել է երեխաների պալատի առաստաղը
- Բաթումիում տան փլուզման գործով երեք մարդ է բերման ենթարկվել
- Բաթումիում զոհերի թիվն աճել է
- Բաթումիում դեռևս փլատակների տակ է 10-15 մարդ
- Բաթումիում շենքի փլուզման հետևանքով տուժած երեխան տեղափոխվել է կլինիկա
- Բաթումիում բնակելի շենքի մի մասը փլուզվել է, կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին