Իրավունք 21:53 14/10/2021 Հայաստան

Ոստիկանների արարքները կոպտորեն խախտել են միջադեպին ներկա երեխաների իրավունքները. ՄԻՊ

Հոկտեմբերին 13-ին  3 երեխաների ներկայությամբ ընտանիքի հորը Ոստիկանություն բերման ենթարկելու տեսանյութերի հրապարակումից անմիջապես հետո՝ երեկոյան, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, կապ է հաստատվել փաստաբանի հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։ 

Փաստաբանը տեղեկացրել է, որ մի քանի տասնյակ, այդ թվում՝ զինված ոստիկաններ իր վստահորդների նկատմամբ գործադրել են բռնի ուժ, թույլ են տվել երեխաների իրավունքների կոպիտ խախտումներ: Հոկտեմբերի 14-ի առավոտյան փաստաբանը նոր ահազանգով հայտնել է, որ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո 5-ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է, գիշերը երեխան մի քանի անգամ փսխել է և զանգի պահին շտապօգնության մեքենայով նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ու քննարկումներ ձերբակալված քաղաքացու, նրա կնոջ, 5-ամյա երեխայի, փաստաբանի, բժշկական կենտրոնի տնօրենի, երեխային բուժօգնություն տրամադրած բժշկի հետ: 

Պարզվել է, որ երեխան հոկտեմբերի 14-ի առավոտյան բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ունեցել է սրտխառնոց, նախորդ գիշերվանից 5 անգամ փսխել է: Բժշկական կենտրոն տեղափոխվելու պահին, ինչպես նաև դրանից հետո երեխան ցնցումների մեջ չի եղել: Բժշկական կենտրոնում երեխային ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ ներարկում: Այնուհետև, երեխայի ինքնազգացողությունը լավացել է: Հոսպիտալացման կամ հետագա բուժման ցուցում առկա չի եղել: 

Ծնողները նշել են, որ բժշկական կենտրոնում իրենց նկատմամբ ցուցաբերել են պատշաճ վերաբերմունք, երեխային տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն:

«Ոստիկանների արարքների հետ կապված պարզվել է հետևյալը։ Երեկ մանկահասակ երեխաներին հատկապես վախեցրել է այն, որ մեծ թվով ոստիկաններ են եկել իրենց տուն, նրանց մի մասը եղել է զինված (զենքերն ակնհայտ նկատելի են եղել երեխաների համար) և քաշքշելով, հարվածելով տարել են իրենց հորն ու մորեղբորը, քանդել են իրենց տունը:

Երեխաներից ամենափորքը (5 տարեկան) գտնվել է հոր գրկում, երբ ոստիկանները կոպիտ քաշքշելով՝ երեխային հարկադրաբար իջեցրել են հոր գրկից և դուրս տարել տնից, հետո քաշքշելով՝ տարել են հորը, իսկ երեխան սկսել է լաց լինել: Այնուհետև, ոստիկաններն տնից քաշքշելով դուրս են հանել 10 և 13 տարեկան աղջիկներին, որոնք ևս անընդհատ լաց են եղել:

Բերման ենթարկելու ողջ ընթացքում երեխաներն անդադար լաց են եղել. այստեղ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ երեխաների հետ որևէ աշխատանք չի տարվել, որևէ աջակցություն չի ցուցաբերվել, երեխաների շահերի ապահովման որևէ քայլ չի արվել:
Երեխաների իրավունքների, նրանց շահերի տեսանկյունից հատկապես դատապարտելի է երեխաների ներկայությամբ ապամոնտաժման աշխատանքների իրականացումն այն էլ նման լարված մթնոլորտում, ինչպես նաև ոստիկանների նման կոպիտ վերաբերմունքը, երեխաների ներկայությամբ բռնության գործադրումն իրենց հոր նկատմամբ:

Ոստիկանները չեն չեզոքացրել երեխաների համար վտանգները. երեխաներին տնից դուրս հանելուց հետո 5-ամյա երեխան կրկին վազել և մուտք է գործել շինություն, որը տվյալ պահին նախատեսում էին ապամոնտաժել: Նման իրավիճակը լուրջ ռիսկեր ունի ոչ միայն երեխաների հոգեբանական վիճակի, այլ նաև ֆիզիկական առողջության համար:

Օրինակ՝ ստեղծված խառնաշփոթ իրավիճակում հնարավոր էր, որ նախքան ապամոնտաժման աշխատանքները սկսելը ոստիկանները չնկատեին շինություն մուտք գործած երեխային:
Երեխաների հորը քաշքշելով բերման ենթարկելիս վերջինս, լսելով երեխաների լացը, խնդրել է իրեն թույլատրել մոտենալ և հանգստացնել նրանց, քանի որ երեխաները տվյալ պահին եղել են միայնակ, սակայն ոստիկանները չեն թույլատրել: Սա հատկապես դատապարտելի արարք է: Արդյունքում՝ հոգեբանական ծանր վիճակում գտնվող երեխաները շինության մոտակայքում կանգնած հետևել են ապամոնտաժման ամբողջ գործընթացին:

Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացին նշել է, որ իր երեխաները հատկապես վախեցել են բազմաքանակ՝ մի մասը զինված, 40-ից ավել ոստիկանների ներկայությունից:

Ինքը՝ ձերբակալված քաղաքացին, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողներն իր ձեռքերը ոլորելով և քարշ տալով իրեն տարել են դեպի ոստիկանական մեքենան, որի ընթացքում պառկեցրել են գետնին և հարվածել: Իր ձեռքերին առկա են քերծվածքներ, իսկ մեջքի և կողերի հատվածում մինչ այժմ ցավ է զգում:

Բացի այդ, քաղաքացու պնդմամբ՝ բռնություն է գործադրվել նաև իր կնոջ եղբոր նկատմամբ: Նույնը նշել են նաև երեխաները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նաև փոխանցվել են տեղեկություններ, որ Ոստիկանության ծառայողների հետ միասին երեկ նշված հասցեում են այցելել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: Փաստաբանի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ եղել են ոգելից խմիչքի ազդեցության ներքո այն աստիճան, որ ակնհայտ է զգացվել պահվածքից ու ալկոհոլի հոտից: Այս հանգամանքները նույնպես պետք է ստուգման ենթարկվեն։

Երեկ ձերբակալված քաղաքացին տեղեկացրել է, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնում գտնվել է մոտ 2 ժամ, որի ընթացքում իրեն չեն պարզաբանել բերման ենթարկելու հիմքերը, իր իրավունքներն ու պարտականությունները, միայն վերջում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, որի բովանդակությանը ծանոթ չէ:

Առանձնազրույցների ընթացքում փաստաբանը և քաղաքացին տեղեկացրել են, որ թե՛ Ոստիկանության ծառայողները, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները երեխաներից անգամ չեն հետաքրքրվել՝ արդյո՞ք նրանք ունեն բնակվելու այլ վայր: Միաժամանակ, փաստաբանի պնդմամբ, շինության ապամոնտաժմանը նախորդող ժամանակահատվածում, ինչպես նաև ապամոնտաժման ընթացքում, անչափահասների այնտեղ գտնվելու հանգամանքի հաշվառմամբ, ներկա չեն եղել, օրինակ, ո՛չ հոգեբան, ո՛չ մանկավարժ:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ կոնկրետ այս հայտարարությունը չի վերաբերում շինության ապամոնտաժման, ներառյալ՝ այնտեղ ոստիկանների ներկայության իրավաչափությանն առնչվող հարցերին: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այս մասով առանձին քայլեր կձեռնարկվեն:

Ոստիկանների երեկվա արարքները քննարկվել են ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմի հետ: Հարցերն արժանացել են Ոստիկանության ղեկավար անձնակազմի անհրաժեշտ արագ արձագանքին, ինչը կարևոր է նման դեպքերի կանխարգելման տեսանկյունից:

Քաղաքացիներին բերման ենթարկելիս, ինչպես նաև երեխաների նկատմամբ ոստիկանների, քաղաքապետարանի աշխատակիցների արարքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություններ կհասցեագրվեն Ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև քննչական մարմիններին»,- գրել է Արման Թաթոյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:00
Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
«Համահայկական Ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:24
Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հունահայոց կազմակերպություններն իրնց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը
Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, մի շարք  կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am
21:13
Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36  մանդատ՝...
Աղբյուր` Panorama.am
21:09
Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
Մայիսի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանրավաքի ավարտին ներկայացրեց ծրագրային քայլերը։ «Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու։ Կիրակի օրը երեկոյան՝...
Աղբյուր` Panorama.am
20:44
Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
20:09
Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
Հանրապետության հրապարակում քիչ առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծվել է Թելեգրամի «Սրբազան պայքար» անունով ալիք։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։  Երկրորդ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն...
Աղբյուր` Panorama.am
18:53
Այսօր ակցիայի մասնակից 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․ «Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է  կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը...
Աղբյուր` Panorama.am
18:33
Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}