Նիդեռլանդների վարչապետը թույլատրել է միապետերին կնքել նույնասեռ ամուսնություններ
Նիդեռլանդների թագավորական գահի ժառանգները կարող են ամուսնանալ ցանկացած սեռի ներկայացուցչի հետ՝ չվախենալով, որ կարող են կորցնել գահին տիրելու իրավունքը: Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ՝ խորհրդարանին ուղղված իր նամակում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին փոխանցում է The Guardian- ը:
«Կառավարությունում վստահ են, որ գահաժառանգը կարող է ամուսնանալ նույն սեռի անձի հետ։ Այսպիսով, նախարարների կաբինետը գահաժառանգի կամ թագավորի հրաժարականի կարիք չի տեսնում, եթե նա ցանկանում է միություն կազմել նույն սեռի ներկայացուցչի հետ»,- ասված է ուղերձում։
Հարցը բարձրացվել է Նիդեռլանդներում «Ամալիա, պարտքն է կանչում» գրքի հրատարակման կապակցությամբ, որը պատմում է Վիլեմ-Ալեքսանդր թագավորի 17-ամյա ժառանգորդուհու ՝ արքայադուստր Ամալիայի կյանքի մասին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հրաժարվելու է տարեկան 1,6 միլիոն եվրոյի չափով տարեկան սպասարկումից, որը նրան պետք է տրվի 18 տարին լրանալուց հետո, քանի որ այն իրեն անհանգստություն կպատճառի:
Արքայադուստր Ամալիայի անձնական կյանքի մասին ոչինչ հայտնի չէ:
Նիդեռլանդներում նույնասեռ ամուսնություններն օրինականացվել են 2001 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան