Գյումրիում երրորդ արդյունքն է գրանցել Վարդևան Հակոբյանը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններում ձայների ավելի քան տասը տոկոս մասնաբաժնով Գյումրիում երրորդ արդյունքն է գրանցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության Շիրակի մարզի համակարգող, «Գրոմ սեքյուրիթի» պահնորդական ծառայության հիմնադիր Վարդևան Հակոբյանը: Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
«Մեր գործընկերն ընտրություններին մասնակցել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության մանդատով:
Չտիրապետելով վարչական ռեսուրսի, նյութական խոշոր միջոցների, Վարդևան Հակոբյանն ապացուցեց, որ հաղթող թեկնածու է, քաղաքի կյանքը որակապես բարելավելու ունակ ուժ:
Վարդևան Հակոբյանի հաջողությունը հստակ ցուցանում է, որ ի շահ երկրի, ի շահ մեր համայնքների կայուն զարգացման, պահեստազորի սպաները պարտավոր են հանդես գալ քաղաքացիականության ակտիվ դիրքերից, վստահորեն ներգրավվել համապետական և ՏԻՄ, այդ թվում ապագայում կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին:
Մեր շնորհավորանքները Վարդևան Հակոբյանին, Արա Զոհրաբյանին, մեզ բոլորիս»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- ՏԻՄ ընտրություններ. Երեք խոշոր համայքներում մերժեցին ՔՊ թեկնածուներին
- Մեղրիում ՏԻՄ ընտրություններին հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը
- ԿԸՀ. ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33,23 տոկոս
- «Հայաստան». Գորիսում ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացույցն են այն բանի, որ ՀՀ-ում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը
- ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
- ԿԸՀ. ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ