Հրդեհ Սառնաղբյուր գյուղում
Հոկտեմբերի 18-ին, ժամը 15։32-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի 19-րդ փողոցում այրվում է անասնակեր:Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:40-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 100 հակ)»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ