Արցախն ինձ համար սուրբ հող է, թշնամուց չեմ վախենում. Եսայի Մախթեսյան
Եսայի Մախթեսյանը, արդեն մի քանի օր է, ինչ ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում է. եկել է՝ այստեղ բնակվելու, իսկ տղաները եկող տարի կգան:
Հաթերքում որոշել եմ զբաղվել մեղվաբուծությամբ։ Դրա համար լավ պայմաններ կան այս համայնքում: Ինձ ջերմ ընդունեցին այստեղ: Տրամադրեցին տուն, որտեղ դեռ աշխատանքներ կան անելու. որքան կարողանամ, ինքնուրույն կանեմ, քանի որ սիրում եմ աշխատել: Մտադիր եմ նաև խոզաբուծությամբ զբաղվել», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ե. Մախթեսյանը:
Եսայու սանիկը՝ Գևորգ Կիրակոսյանը, զոհվել է 2020թ. աշնանային պատերազմում: Նրա խոսքով՝ քաջ տղաները արյուն են թափել, որ մենք հիմա ապրենք Արցախում:
«Երևանում բարեկամներ ունեմ, սակայն չկարողացա այնտեղ մնալ, եկել եմ Արցախ, քանի որ այն ինձ համար սուրբ հող է, չեմ վախենում թշնամուց. թուրքի երազանքն է, որ այստեղ հայ չապրի: Եթե Արցախում ապրենք և միասնական լինենք, ոչ ոք չի կարողանա մեզ հաղթել»,- հավելել է Ե. Մախթեսյանը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։