Իրավունք 16:25 19/10/2021 Հայաստան

Հայկական կարմիր խաչի Գյումրու խնամքի կենտրոնում պատահարներ և հանցագործության դեպքեր են գրանցվել

Այս տարվա ընթացքում Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրվել են մի շարք պատահարներ և հանցագործության դեպքեր: Այս մասին հայտնում են Հայաստանի գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես, 2021թ. ապրիլի 5-ին՝ աջ արմունկահոդային կտրված վերք, ալկոհոլային հարբածություն, ինքնավնասում ախտորոշմամբ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից Գյումրու բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել նշված կենտրոնի 59 ամյա մի խնամյալ բնակիչ:   

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ  վերջինս, այդ օրը միայնակ գտնվել է իր սենյակում, օգտագործել ալկոհոլ և այդ վիճակում ածելիով ինքնավնասում կատարել, որից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Համաձայն Գյումրու հոգեկան առողջության կենտրոնից ստացված տեղեկանքի՝ նշված անձը հաշվառման մեջ է գտնվել կենտրոնի նարկոլոգիական դիսպանսերում «հոգեկան և վարքի խանգարում ալկոհոլի գործածման հետևանքով կախվածության համախտանիշ» ախտորոշմամբ:

Բացի այդ, օգոստոսի 22-ին, խնամքի կենտրոնից Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված ահազանգի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ խնամքի կենտրոնում նոյն սենյակում համատեղ բնակվող 2՝ շարժողական խնդիրներ ունեցող խնամյալներ նույն օրը երեկոյան մի քանի բաժակ ոգելից խմիչք են օգտագործել, նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է առաջացել, մասնավորապես այն հարցի կապակցությամբ, թե դեպի պետքարան տեղաշարժվելու իրենցից առաջինն ում պետք է օգնեն  աշխատակիցները: Վեճի ընթացքում նրանցից մեկը փայտե ձեռնափայտի օգնությամբ հարվածներ է հասցրել մյուսի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Ըստ Դատախազության, այսինքն, պարզվել է, որ կենտրոնում խնամվող անձինք իրենց մոտ պահում և օգտագործել են ոգելից խմիչք: Մինչդեռ, համաձայն խնամքի կենտրոնի կանոնակարգի՝ խնամվողներին արգելվում է օգտագործել ոգելիս խմիչքներ: Հիշյալ փաստն անուշադրության է մատնվել խնամքի կենտրոնի պատասխանատուների կողմից, ինչը, մասնավորապես երկրորդ դեպքում, տեղաշարժման խնդիրի հետ հանրագումարում հանգեցրել է անցանակլի դեպքի կատարմանը:

Բացի վերոնշյալը, 2021թ. հուլիսի 22-ի երեկոյան Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնից ոստիկանություն ահազանգի հիման վրա կատարված քննությամբ պարզվել է, որ նույն օրը կենտրոնի մի տղամարդ բնակիչ  իր սենյակում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի արդյունքում մի քանի հարվածներ է հասցրել նույն կենտրոնի մի բնակչուհու և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Դիմողի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է նաև այս դեպքում:

Նախապատրաստված նյութերով երեք դեպքում էլ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ են կայացվել՝ առաջինը՝ հանցադեպի բացակայության, մյուսները՝ դիմողի բողոքի բացակայության հիմքերով:

Քիչ չեն եղել նաև դեպքերը, երբ խնամյալները, ունենալով տեղաշարժվելու հետ կապված դժվարություններ, դուրս մնալով խնմաքի կենտրոնի աշխատակիցների ուշադրությունից, կորցրել են հավասարակշռությունը և վայր են ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրված դեպքերին առնչվող նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց վերջին շրջանի որոշակի ավելացումը կենտրոնում իրավասու անձանց կողմից կանոնակարգային պահանջների պահպանման, նկատմամբ բավարար հսկողության թուլացման, պատրականությունները ոչ այնքան բարեխիղճ կատարելու և առանց այն էլ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ առանձին դեպքերում բավարար հոգատարություն չցուցաբերելու հետևանք են:

Մինչդեռ դրանք կարող են հանցագործությունների կատարման նպաստավոր պայմաններ ստեղծել և ինչպես կենտրոնի խնամյալների, այնպես էլ խնամողների կամ աշխատակիցների համար անցանկալի, ընդհուպ ծանր հետևանքներ առաջացնել:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Շիրակի մարզի դատախազը միջնորդագիր է հղել Հայկական կարմիր խաչի ընկերության նախագահին՝ քննարկելու Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում արձանագրված պատահարներին հանգեցրած պատճառները և գործուն քայլեր ձեռնարկելու նմանատիպ երևույթների բացառման ուղղությամբ, ինչպես նաև լուծել այն աշխատակիցների կարգապահական պատասխանատվության հարցերը, որոնք, հնարավոր է՝ թերացել են իրենց պարտականությունների կատարման հարցում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Նոր Նորքի քրեական հետախույզները թմրամիջոցների իրացման դեպքեր են բացահայտել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
20:24
Արմավիրի Քաղաքային մարզադաշտը վերաբացվել է
Երկարամյա դադարից հետո Արմավիրում կրկին կանցկացվեն ֆուտբոլային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ընդ որում՝ ինչպես տեղական նշանակության, այնպես...
Աղբյուր` Panorama.am
20:17
Կանանց ԱԱ Հայաստան-Նորվեգիա հանդիպումն անավարտ է մնացել մառախուղի պատճառով
Նոյեմբերի 30-ին կայացել է Կանանց ԱԱ-2023 ընտրական փուլի Հայաստան-Նորվեգիա հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ուժեղ...
Աղբյուր` Panorama.am
20:11
ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է պատմական լուսանկար՝ հայ-ամերիկյան հարաբերությունների ուշագրավ դրվագներով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատմական փաստեր է հրապարակել՝ հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ։ «Հայ-ամերիկյան գործընկերության...
Աղբյուր` Panorama.am
19:55
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայանե Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայանե Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը,...
Աղբյուր` Panorama.am
19:48
ԵՄ-ում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների մոտ լուրջ բարդություններ չեն գրանցվել
Եվրամիությունում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» նոր շտամի առնվազն 44 կրող, որոնցից ոչ մեկը լուրջ բարդություններ չի ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լուկաշենկոն կայցելի Ղրիմ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է այցելել Ղրիմ, կա...
Աղբյուր` Panorama.am
19:26
Օդի ջերմաստիճանը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12, Արարատյան դաշտում կբարձրանա 8-10 աստիճանով
Մայրաքաղաքում դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ի...
Աղբյուր` Panorama.am
19:17
Երբ գործը հասնում է իրական քայլեր ձեռնարկելու մասին, իշխանությունը հազար պատճառ է հնարում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում էր օրինագիծ, որը...
Աղբյուր` Panorama.am
19:10
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Սաակաշվիլիի գործով հերթական դատական նիստը
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նոյեմբերի 7-ի գործով հերթական դատական նիստը։ Jnews-ի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Կենտուկիից լրագրողը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ աղջիկ
Կենտուկիի լրագրող Էլ Սմիթը ճանաչվել է «Միսս ԱՄՆ-2021» մրցույթի հաղթող և այժմ երկիրը կներկայացնի «Միսս Տիեզերք-2021»...
Աղբյուր` Panorama.am
18:56
Հրդեհ Էջմիածին քաղաքում
Նոյեմբերի 30-ին, ժամը 11։34-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եվրոպան և Ֆրանսիան պետք է աջակցեն հայ ժողովրդին․ Ֆրանսիայի Սենատ
Ֆրանսիան պետք է իրեն արժանվույնս դրսևորի՝ հայերի սրտում ծնված հույսերի հանդեպ, մատնանշում է Ֆրանսիայի Սենատը Twitter-ի իր միկրոբլոգում։...
Աղբյուր` Panorama.am
18:35
Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ է ընտրվել Զավեն քահանա Պչաքճյանը
Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշանի մահվանից հետո, ատենապետ է ընտրվել քահանա Զավեն...
Աղբյուր` Panorama.am
18:28
Առաջին ալիքը վերսկսում է «Поле чудес»-ը նոր ձևաչափով
Ռուսական «Առաջին ալիքը» որոշում է կայացրել փակել «Поле чудес» շոուն և այն վերաթողարկել արդեն նոր ձևաչափով, հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ի՞նչ կամ ո՞ւմ փողերով է նշվել իրենց պետության անկախության 30-ամյակը․ Աղվան Վարդանյան
Հայաստան դաշինքը տարածել է պատգամավոր Աղվան Վարդանյանի անդրադարձը՝ ՀՀ անկախության 30-ամյակի շրջանակում իրականացված ծախսերի վերաբերյալ։ Նա,...
Աղբյուր` Panorama.am
18:06
Թուրքիայի դեմ պատժամիջոցները Եվրախորհրդի օրակարգում են
Թուրքական պատկան մարմինները արդեն 4 տարի կալանքի տակ գտնվող թուրք հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային շարունակում են կալանքի տակ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. գլխավոր մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ
Ամերիաբանկը, մշտապես կարևորելով երիտասարդների ներուժն ու նորարար գաղափարների ներդրումն ու զարգացումը, Visa-ի հետ հայտարարում է «Դարձիˊր...
Աղբյուր` Panorama.am
17:50
Թեթև մարդատար մեքենաների համար այլընտրանքային ճանապարհի բացարձակ անանցանելիությունը դարձել է ընտանիքների բաժանման պատճառ․ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ այսօր փաստահավաք աշխատանքներ են իրականացրել Սյունիքի մարզի Սրաշեն, Ներքին Հանդ և...
Աղբյուր` Panorama.am
17:44
Պետք է վերականգնվի այն խաթարված հեղինակությունը, որը ձևավորվել է «Հայաստան» հիմնադրամի հանդեպ. Արծվիկ Մինասյան
«Եթե կան այդպիսի անձինք, որոնք փորձել են, կամ մտադիր են եղել, կամ գործադրել են ջանքեր մսխելու «Հայաստան» հիմնադրամի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Լիպարիտ Սիմոնյան. ԲԴԽ-ն դարձավ պատժիչ մահակ
Դատավոր Զարուհի Նախշքարյանին ԲԴԽ կողմից խիստ նկատողություն հայտարարելը փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի տպավորությամբ քաղաքական երանգ է պարունակում։...
Աղբյուր` Panorama.am
17:32
«Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 20 երկրներում
Փորձագետները դեռ չեն որոշել, թե որքանով է վտանգավոր կորոնավիրուսի նոր շտամը, սակայն այն ակտիվորեն տարածվում է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:08
Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն Yerevan Jazz Fest-ի շրջանակում
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Ջազի հայկական ասոցիացիան  «YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վաղը Հրազդանի Միկրոշրջանում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
16:53
ԵԱԶԲ. Հայաստանը կարող է դառնալ կարևոր տարանցիկ հանգույց Հյուսիս-Հարավ-ին միանալու շնորհիվ
Եվրասիական զարգացման բանկը գնահատել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ներուժը բացվելիք հնարավորությունների համատեքստում։...
Աղբյուր` Panorama.am
16:47
Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և...
Աղբյուր` Panorama.am
16:40
Երկրի առաջին դեմքերի անվճար բուժօգնությունը նաև ազգային անվտանգության հարց է. Անահիտ Ավանեսյան
«Սա արտառոց միջոցառում չէ, և բազմաթիվ երկրներ արդեն իսկ կիրառում են, տրանսպորտից, հանրային սննդի վայրերից և այլ ծառայություններից օգտվելու...
Աղբյուր` Panorama.am
16:23
Կրիայի թունավոր միս ուտելուց հետո յոթ մարդ մահացել է
Տանզանիայի Պեմբա կղզում թունավոր կրիայի միս ուտելուց հետո յոթ մարդ է մահացել այդ թվում՝ երեք տարեկան մեկ երեխա: Եվս երեքը դեռ հիվանդանոցում են:...
Աղբյուր` Panorama.am
16:11
Սոչիում Պուտին-էրդողան և Ալիև-Էրդողան հանդիպում էր. Լարիսա Ալավերդյան
«Այս կեղտոտ տեխնոլոգիաները, որոնք գործադրվում են, հստակ բնութագրում են այն կողմին, որն ավելի շատ դաժան է, քան խիզախ, ավելի շուտ անօգնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է լինեն՝ ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրին. ՀՅԴ
12:49 29/11/2021

Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է լինեն՝ ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրին. ՀՅԴ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}