Ադրբեջանում պատերազմում մահացածների ընտանիքներին ու հաշմանդամ դարձածներին տներ են նվիրում
Ադրբեջանի աշխատանքի ու սոցպաշտպանության նախարարությունը ևս 50 բնակարան է նվիրել ղարաբաղյան երրորդ պատերազմում մահացած ադրբեջանցիների ընտանիքներին, ինչպես նաև պատերազմի հետևանքով հաշմանադամություն՝ մասնավորապես տեսողության խանգարումներ ձեռք բերած անձանց։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, 2021-2025 թվականներին նախատեսվում է այդ կատեգորիայի ևս 11 հազար անձանց ապահովել տանիքով։ Երեք հազար տան շինարարությունն արդեն ընթացքում է։
Ըստ ադրբեջանական աղբյուրների, այս տարվա ընթացքում 1800 բնակարան տրամադրվել է արդեն։