Գորիսեցիները կարմիր բերետներից զամբյուղների միջոցով սյունյաց ողջույններն ուղարկեցին Նիկոլին. Սայաթ Շիրինյան
«Գորիսում Նիկոլը, ՔՊ-ն պարտվեց և արտառոց ոչինչ էլ տեղի չի ունեցել»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը և բացատրեց, որ գորիսեցին 2017 թվականից հետո տեսել էր Առուշ Առուշանյանի քաղաքաշինական ահռելի աշխատանքը և հայրենիքը պատերազմի ժամին պաշտպանելու ձգտումները, ինչն էլ ապահովեցին ընտրությունների ելքը:
Բանախոսը նկատեց, որ Առուշանյանը, գտնվելով բանտում, միայնակ, շնորհիվ իր անցած ուղու, կարողացավ հաղթել ընտրություններում և այդ հաղթանակը շղթայական կերպով տեղի է ունենալու նաև նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ՏԻՄ մյուս ընտրություններում:
«Նիկո՛լ, Ինչպես նախիկնում դու չես կարողացել խոսել Սյունիքի անունից, այնպես էլ այսօր իրավունք չունես խոսելու, քանի որ Առուշանյանի հաղթանակը ցույց տվեց, թե ԱԺ ընտրություններում ինչպիսի ընտրակեղծարարություններ էին տեղի ունեցել»,-ասաց Շիրինյանը և պնդեց, որ իշխող ուժը զինվորականների և շրջիկ ընտրողների շնորհիվ էր խորհրդարանական ընտրություններում ձայներ ապահովել:
«Գորիսեցիները այնտեղ ուղարկած ոստիկանների կարմիր բերետներից զամբյուղների միջոցով սյունյաց ողջույնները ուղարկեցին Նիկոլին և ՔՊ-ին»,-հայտարարեց ոստիկանության պաշտոնաթող գնդապետը:
Շիրինյանը նակտեց, որ գորիսեցին մերժեց նաև Սյունիքին խոստացած 1 մլրդ դրամ աջակցությունը՝ շեշտելով, որ դրանով իշխանությունները ցանկանում էին գնել ընտրողների ձայները, որը չստացվեց: Նա անտրամաբանական համարեց, որ ներկայում ընտրություններից առաջ ընտրողներիցն 50-100 հազար դրամ բաժանելը սոցիալական աջակցություն է որակվում, իսկ նախկինում ընտրությունների օրվանից տարիներ առաջ բաժանված սեցիալական աջակցությունը՝ ընտրակաշառք:
Ըստ բանոխոսի՝ ՔՊ-ն պարտությունը հեշտ չի մարսել և արդեն այսօր խոսակցություն կա, որ Գյումրիում «Բալասանյան» դաշինքին ցանկանում են ստիպել միավորվել ՔՊ-ի հետ և քաղաքապետ առաջադրել վերջինիս ներկայացուցչին:
Սայաթ Շիրինյանի կարծիքով, եթե Բալասանյան դաշինքը գնա նման քայլի, ապա կփոշիացնի իր հեղինակությունը, քանի որ գյումրեցին մերժել է ՔՊ-ին:
Ոստիկանության գնդապետը նաև հայտնեց, որ իշխանությունները ցանկանում են ՏԻՄ օրենքում փոփոխություն անել և դրույթ մտցնել, ըստ որի՝ եթե մեկ ամսից ավելի անհնարին է դառնում համայնքի ղեկավարի կառավարումը, ապա իշխանությունը կկարողանա պաշտոնակատար նշանակել, դրանով Առուշ Առուշանյանի փոխարեն իր թեկնածուին նշանակել, բայց այն, ըստ Շիրինյանի, կհանգեցնի սեցիալական պայթյունի::
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին