Իրավունք 16:02 26/10/2021 Տարածաշրջան

Արմեն Գևորգյանը դատախազության ուշադրություն հրավիրեց դատարանի գործողությունների վրա

«Այս դատավարությամբ ամեն ինչ արվել է, ցավոք սրտի, որ պետության հեղինակությունը առավելագույն չափով ընկնի»,-այսօր Երևան քաղաքաի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Հիշեցնենք, որ այսօր նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Գևորգյանն իր խոսքում նշեց, որ այսօր ժամը 14։00-ին պետք է մասնակցեր ԱԺ-ում փակ նիստի, որտեղ պետք է քննարկվեր սահմաններում տիրող իրավիճակը, ինքը պետք է հարցադրումներ հնչեցներ՝ ուղղված իշխանությանը։

«Դատարանը չի հարգում առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչի աշխատանքն ու դրա կարևորությունը։ Սա ի դեպ, որպես նկատառում, եթե ցանկանում եք, կարող եք միջնորդության քննարկման հիմքերում սրան էլ անդրադառնալ»,-ասաց Գևորգյանը։

Ընդդիմադիր պատգամավորը դատավորին հիշեցրեց, չնայած պաշտպաններն առավել հաճախ  վկայակոչում են Քրեական օրենսգրքի ու Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, հայաստանյան օրենսդրությունն այդ երկու իրավական ակտերով չի սահմանափակվում։

«Գոյություն ունի առաջին հերթին Սահմանադրություն, կան օրենքներ։ Գոյություն ունի Դատական օրենսգիրք, որը սահմանում է դատավորի վարքագծի կանոնները, որոնք վերաբերում են ի պաշտոնե գործելուն։ Այնտեղ ասվում է, որ դատավորն իր գործողություններով չպետք է ստեղծի հիմքեր նոր ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնելու համար»,-ասաց նա։

Գևորգյանը մի կոնկրետ հանգամանք նշեց. 2020-ի օգոստոսին դատարանը հետաձգել է  իր գույքը կալանքից հանելու վերաբերյալ միջնորդության լուծումը, ինչը, ըստ Գևորգյանի,  փաստացի մերժում է։ Այնուհետև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ինքը դիմել է դատարան՝ խնդրելով թույլ տալ իր հաշվից 5 մլն դրամ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնաադրամին։ Դատարանն առանց քննարկելու թույլ է տվել, համապատասխան գրություն է ուղարկել համապատասխան բանկին, փոխանցումը կատարվել է։

«2021թ. մայիսին մենք նույնպես դիմել ենք Ձեզ, ես որպես համապատասխան դաշինքի անդամ ցանկություն եմ ունեցել աջակցություն ցույց տալ համապատասխան դաշինքին, խնդրել եմ Ձեզ թույլ տալ, որ որոշակի գումար փոխանցվի դաշինքի հաշվեհամարին։ Դուք պարզապես մերժել եք»,-ասաց Գևորգյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ օրեր առաջ դիմել են դատարանին՝ խնդրելով արգելանքի տակ դրված հաշվեհամարից պետական բյուջե վերադարձնել Ստրասբուրգ գործողուման համար փոխանցված, բայց այդպես էլ չծախսված գումարը, սակայն դատարանը կրկին մերժել է։

«Հարգելի դատարան, Դատական օրենսգրքի 70 հոդվածի 14-րդ կետի համաձայն,  դատավորը պետք է խելամիտ վարք դրսևորի, որպես նոր ինքնաբացարկի հիմք չառաջացնի։ Հիմա այս հանգամանքներն ընկնո՞ւմ են այդ հոդվածի տակ, թե՞ չէ»,-նշեց նա՝ խնդրելով դատախազության ուշադրությունը այս հարցին, քանի որ դատարանն իր գործողություններով վնաս է հասցնում պետությանը։

Այդ գործողությունները Գևորգյանը գնահատում է ապօրինի, ինչի հետևանքով պետական բյուջեին պատճառվել է 507 հազար դրամ վնաս։

«Սա կոնկրետ հանգամանք է, որն անհերքելի է»,-ընդգծեց նա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:26
Բաքվում Իրանի դեսպան. Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու
«Բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի  նման նարատվիները չեն կարող իրագործվել»,-Pars.today-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:54
Իշխան Սաղաթելյան. Հուսով եմ` Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացով» ոգևորված ուժերն այս փաստերից շատ չեն տխրի
«2 տարի առաջ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո արձանագրել ենք, որ օրվա իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Զաքարյան. Հանգիստ ապրել չե´ք տեսնելու, քանի դեռ Նիկոլն ու մյուս կապիտուլյանտներն են որոշում հայ ժողովրդի ճակատագիրը
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հրամանագրով ՌԴ զինված ուժերի անձնակազմը կավելանա մինչև 2,209,130 ​​մարդ, որոնց թվում՝ 1,320,000...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մանիլայի կենդանաբանական այգում անկել է աշխարհի ամենատխուր փիղը
Ֆիլիպինների կենդանաբանական այգում սատկել է Մալին, որին կենդանասերներն համարում էին աշխարհի «ամենատխուր» փիղը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ավստրալիայում ոստիկանները փնտրում են 10 հազար պոնչիկ գողացած կնոջը
Ավստրալիայում ոստիկանությունը փնտրում է տասը հազար Krispy Kreme բլիթով բեռնված ֆուրգոնը գողացած կնոջը։ Գրում է RBC գործակալությունը։...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ինչպե՞ս են Պաբլո Էսկոբարի գետաձիերը սպառնում Կոլումբիային
Կոլումբիային այժմ սպառնում է պատմության ամենահայտնի հանցագործներից մեկի՝ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի կենդանի ժառանգություններից մեկը՝ գետաձիերը:...
Աղբյուր` Panorama.am
19:15
Աքորիում համագյուղացու սպանության գործն ուղարկվել է դատախազին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է  Լոռու մարզի Աքորի բնակավայրի 50–ամյա բնակչի սպանության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում կատարված գողությունը բացահայտել են
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնում դեկտեմբերի 1-ի ժամը 14.14-ին հաղորդում տված 64-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 12.40-ից ժամը 13.05-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ռեալ Սոսյեդադի» մարզիչ. Ես պնդում եմ, որ Զախարյանը բասկերեն սովորի
Ռուսաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ստիպված կլինի սովորել բասկերի լեզուն (էուսկարա)»:...
Աղբյուր` Panorama.am
18:36
ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականին չի ընդգրկել Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության մասնակիցների մեջ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) չի ընդգրկել Ռուսաստանի հավաքականին Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանության...
Աղբյուր` Panorama.am
18:10
Նվեր Գաբրիելյան. Զոհվել է «Փուլուր խութ» բարձունքում հայրենի գյուղի դիրքերը պաշտպանելիս
Նվեր Հրաչյայի Գաբրիելյան (1988-2023). Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող: Ֆեյսբուքյան իր էջում արցախցի Նվեր Գաբրիելյանի մասին որոծ մանրամասներ է...
Աղբյուր` Panorama.am
18:03
Պարկեր, կապտուկներ և այտուցներ. Հոգնած աչքերի դեմ պայքարելու լավագույն միջոցները
Աչքերի շուրջ մաշկն արագ արձագանքում է վատ սովորություններին և շրջակա միջավայրի փոփոխություններին: Առաջին հերթին հայտնվում են տարիքային...
Աղբյուր` Panorama.am
17:46
Ուկրաինան հայտնել է Լեհաստանի պատճառով արտահանման աղետալի անկման մասին
Լեհական փոխադրողների կողմից սահմանի շրջափակման պատճառով ուկրաինական արտահանումը կրճատվել է 40 տոկոսով, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին «Զանգ»-ի անդամներին
Մաշտոցի պուրակից ոստիկաններն ուժոց բերման ենթարկեցին «Զանգ» նախաձեռնության տասնյակ անդամների։ Ոստիկանության ներկայացուցիչներն...
Աղբյուր` Panorama.am
17:09
«Զանգ կախիր, վրան պահիր, որոշիր». Իրազեկման երթ
«Զանգ» նախաձեռնության անդամները փոքրիկ վրանով, «Ահազանգ» գրությամբ  պաստառով այսօր էլ շրջեցին Երևանի փողոցներով՝...
Աղբյուր` Panorama.am
16:57
Երգ-էմոցիա. Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրել է «Հեռանում եմ» երգի տեսահոլովակը։ «Երգ-Էմոցիա, որը ծնվեց մեկ շաբաթ առաջ ու...
Աղբյուր` Panorama.am
16:49
Այրում գյուղի մոտակայքում հեղուկ գազով բեռնված մեքենան ընկել է ձորը
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 2-ին, ժամը 12։21-ին ահազանգ է ստացվել, որ Այրում գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Գրիգորի Խաչատուրովը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Այսօր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դուրս է եկել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից...
Աղբյուր` Panorama.am
16:19
Մարգահովիտ գյուղը շարունակ ենթարկվում է տեռորի. Դուլգարյան
Դեռ հանրային լսումը չի կայացել, սակայն  արդեն Լոռու մարզի Մարգահովիտի բնակիչների շարջանում մտահոգություն կա, որ քննարկում նախաձեռնող...
Աղբյուր` Panorama.am
16:09
Սուր շնչառական վարակներով, թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքեր տեղափոխվածների թիվն աճել է
Նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ
Աղբյուր` Panorama.am
15:49
Սուրեն Սուրենյանց. Հայաստանում ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է
«Աշխարհի ցանկացած նորմալ երկրում ընտրություններից վախենում է իշխանությունը, և հակառակը՝ ընտրության պահանջ միշտ դնում են ընդդիմադիրները։...
Աղբյուր` Panorama.am
15:12
Ռուսաստանցի ռելոկանտները բողոքել են Հայաստանում գների բարձրացումից
2022 թվականին 100 հազար ռուսաստանցի է տեղափոխվել Հայաստան։ RBK-ն հիշեցնում է  էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող  Վահան Քերոբյանի...
Աղբյուր` Panorama.am
14:56
Գարեգին Բ. Մեր ազգի դժբախտությունների պատճառը եղել է Մայր Եկեղեցուց հեռանալը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր հիշատակել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Մայր...
Աղբյուր` Panorama.am
14:35
Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Խուդյակովի փողոցի տներից մեկի տանիքն այրվելու վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն նոյեմբերի 25-ի ժամը 23.45-ին հաղորդում էր ստացվել: ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
14:24
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայում 48 օրվա ընթացքում ավելի քան 5300 երեխայի մահվան մասին
Գազայի հատվածի 48-օրյա ռմբակոծության ընթացքում ավելի քան 5300 պաղեստինցի երեխա է զոհվել։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
14:11
«Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
«Համայնքապետին անվստահությաւն հայտնելը ենթադրում է  ավագանու կողմից համայնքի նոր ղեկավարի ընտրություն, այսինքն չեն լինի արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Ուգանդացի 70-ամյա կինը երկվորյակներ լույս աշխարհ բերելուց հետո դարձել է «Աֆրիկայի ամենատարեց մայրը»
Ուգանդացի 70-ամյա կինն արտամկանային բեղմնավորմամբ երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ Բժիշկները հայտնում են, որ նորածին տղան ու աղջիկը առողջ են։...
Աղբյուր` Panorama.am
13:49
«Դիլիջան ազգային պարկ»-ում ծառեր են այրվել
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու դեկտեմբերի 2-ին, ժամը 06:00-ին նպատակով դեպքի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Լևոն Զուրաբյան. ՔՊ-ն վարում է բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որ նրան հավաքագրի
«Իշխանությւոնը չի հանդուրժում որևէ ընդդիմադիր համայնքապետի պաշտոնավորում»,-լրագրողների հետ հանդիպմանն ահազանգեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրենյանց. Հայաստանում ընդդիմությունը «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է
16:19 02/12/2023

Սուրենյանց. Հայաստանում ընդդիմությունը «արտահերթ ընտրություններ» բառից վախենում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}