Տնտեսություն 18:45 26/10/2021 Հայաստան

Կոտայքի մարզի 4 համայնքներում հայտնաբերված խախտումների հիմքով ՔՏԱՄ-ը դիմել է դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության մասնագետները 2021 թվականի սեպտեմբերի 14-22-ը ըստ անհրաժեշտության ստուգումներ են անցկացրել ՀՀ Կոտայքի  մարզի Ծաղկաձոր, Արզնի,Պտղնի և Քասախ  համայնքներում։Այս մասին հայտնում են տեսչությունից։

«Ծաղկաձոր համայնքում բացահայտվել է ինքնակամ շինարարության  3 դեպք։ 1 դրվագով  համայնքային սեփականություն համարվող բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության,  հողամասը 2014թ. մարտի 17-ին վարձակալության իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է «Արմենիան Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին։ Վարձակալած հողամասի վրա  ինքնակամ բջջային կապի աշտարակ է կառուցվել։
1 դրվագով էլ համայնքային սեփականություն համարվող հատուկ պահպանվող նպատակային նշանակության՝ հանգստի գոտի համարվող գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ խաղատան կայանատեղի է կառուցվել։

Կառուցապատվել է նաև «Կեչառիս» համալիրի մուտքին հարակից տարածքը։ Ինքնակամ կառուցապատումը կանխելու ուղղությամբ համայնքի ղեկավար  ի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։

Հողային օրենսդրության խախտումներ են հայտնաբերվել աճուրդների, մրցույթների անցկացման գործընթացում, որից միայն 18-ը Ծաղկաձորում։

Մասնաորապես՝ Ծաղկաձոր համայնքի  ղեկավարներ Գ․Միրզոյանի, Ա․Հարությունյանի  կողմից 2005-2021 թվականներին կայացվել են աճուրդում հաղթող ճանաչելու, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու, ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելու, կառուցապատման տրամադրման վերաբերյալ մի շարք որոշումներ՝ շրջանցելով Հողային օրենսգրքի, մի շարք օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջներ («Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին», Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, ՀՀ կառավարության 12․04․2001թ․ «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմաասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին N286 որոշում)։
Ծաղկաձոր համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն համարվող հողամասը, որի մի մասը բնակավայրերի նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամաս է, աճուրդով օտարել է։ Հողամասը վաճառվել է՝ առանց հաշվի առնելու համայնքի գլխավոր հատակագիծը։ Համայնքի գլխավոր հատակագծով նման գործառնական նշանակության հողամաս գոյություն չունի։

Համայնքում պետական, համայնքային նշանակության հողամասերը կառուցապատման նպատակով օտարվել են՝ անտեսելով նախագծերին համապատասխան օտարում կատարելու պահանջը։ Համայնքի ղեկավար Ա․Հարությունյանի որոշմամբ՝ ընդլայնման նպատակով Խ․Մուրադյան փողոցից այնպիսի հողամաս է ուղղակի վաճառքի ձևով օտարվել, որն իր տեղադիրքով պայմանավորված՝ պետք է դառնար հրապարակային սակարկությունների առարկա և օտարվեր աճուրդով։ Մեկ այլ որոշմամբ՝ կառուցապատման իրավունքով տրամադրվել է այնպիսի հողամաս, որը մինչ տրամադրելն արդեն ծանրաբեռնված է եղել ինքնակամ կառույցներով։ 

Ինքնակամ կառուցապատման դեպքեր են հայտնաբերվել նաև Քասախ, Արզնի, Պտղնի համայնքներում:
Մասնավորապես Քասախ համայնքում հայտնաբերվել է ինքնակամ շինարարության 18 դեպք։ 13 դրվագներով ինքնակամ կառուցապատվել են քաղաքացիների սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3 դրվագներով՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասեր: Դրանցից մեկը գործում է որպես քարի արտադրամաս։ 1 դեպքով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին․ կառուցվել է բջջային կապի աշտարակ։ Ինքնակամ կառուցապատվել է նաև համայնքի սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի 1 հողամաս:

Քասախում աճուրդների, մրցույթների ձևական անցկացման 8 դեպք է հայտնաբերվել:
Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը,  լինելով 2007թ. ապրիլին կայացած աճուրդի կազակերպիչ, ընդամենը 1 քայլով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության համայնքային պատկանելության հողամասի աճուրդի հաղթող է ճանաչել համայնքի աշխատակազմի քարտուղար Նարեկ Մկրտչյանին: Հողամասը մինչ ստուգման պահը ծանրաբեռնված է ինքնակամ շինությունով:

2015թ. հողամասի աճուրդի հաղթող է ճանաչվել համայնքապետարանի մեկ այլ աշխատակից՝ գլխավոր մասնագետ Աշխեն Հովհաննսիսյանը: Հենց համայնքապետարանի գլխավոր մասնագետ լինելու հանգամանքն էլ կասկած առաջացրել, որ աճուրդը ձևականորեն է կազմակերպված, և նախապես նպատակ է եղել հողամասը Ա.Հովհաննիսյանին տրամադրել:

Համայնքի ղեկավարը 2017թ. ուղղակի վաճառքով հողամաս է օտարել իր որդուն Հայկ Մկրտչյանին՝ դրա համար հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրություններն այն մասին, որ մինչ այդ՝ 2015թ. աճուրդները չեն կայացել՝ հայտ չներկայացնելու հիմքով: Այդպիսով՝ վարկած է առաջանում, որ նախկին աճուրդները ձևականորեն չեն կայացվել, և անհայտ չափորոշիչով գնման նախապատվությունը ձեռք է բերել Հ.Մկրտչյանը:

Համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող պատկանող  հողամասն օտարել է Վ. Ալավերդյանին, որից հետո այդտեղ ակտիվ ինքնակամ շինարարություն է կատարվել, և դրա կանխման համար քայլեր չեն ձեռնարկվել, կառույցն էլ մինչ այժմ պետական գրանցում չի ստացել:

Տեսչական մարմնի մասնագետները բացահայտել են նաև, որ Քասախ համայնքում իրականացված աճուրդների փաթեթերում բացակայում են ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերը և հողամասերն  օտարվել են առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի (ՃՏԱ) նախագծեր տրամադրելու։ Փաստական մի քանի հանգամանքների առկայությամբ վարկած է առաջ եկել՝ առ այն, որ որոշ աճուրդներ ձևականորեն են անցկացվել՝ նախապես նպատակ ունենալով, որ հաղթող ճանաչվեն կոնկրետ անձինք։
Կոտայքի մարզի Արզնի համայնքում Տեսչական մարմինը հայտնաբերել է ինքնակամ շինարարության 5  դեպք։
Այսպես՝ համայնքում ճարտարապետահատակագծային առաջադրանքով գյուղմթերքների սառնարան և օժանդակ շինություն կառուցելու փոխարեն տեղում  ինքնակամ այլ շինություններ են կառուցվել։ Գյուղատնտեսական նշանակության մի հողամասում էլ առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղների առկայության ինքնակամ ջերմոց է կառուցվել։ Մի քանի հողամասերում ինքնակամ բենզակցակայան, այլ շինություններ են կառուցվել, մեկ այլ դեպքով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասում առանց գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ այգի է տնկվել։

Համայնքի Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում ինքնակամ կառուցապատման առիթով հարուցվել է վարչական  վարույթ, ձեռնարկվել են  միջոցներ, սակայն ինքնակամ կառուցապատումը չի կանխվել, դրա հետևանքերն էլ չեն վերացվել:

Պտղնի համայնքում տարբեր (բնակելի կառուցապատման, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնեսական   հողամասերում՝ առանց հողամասերի նպատակային նշանակության փոփոխության օրինական փաստաթղթերի առկայության կառուցվել են ջերմոցներ, ձկնաբուծական լճեր, հասարակական նշանակության շինություններ: Հավելենք, որ այդ հողամասերի  սեփականատերերն են համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձինք։
Պտղնի համայնքում ևս ՔՏՀԱ տեսչական մարմինը աճուրդների, մրցույթների ձևական անցկացման 9 դեպք է հայտնաբերվել։ 

Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանը ձևականորեն կազմակերպել է 4 հրապարակային սակարկություններ՝ դրանցում ներգրավելով իր որդուն՝ Հակոբ Վիրաբյանին և նրան ճանաչել մրցույթի հաղթող։ Մեկ այլ մրցույթում էլ հրապարակային սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել մյուս որդին՝ Աշոտ Վիրաբյանը, 3-րդում որդու կինը՝ Դիանա Հովհաննիսյանը։
Երկու այլ դեպքերով էլ  հրապարակային սակարկության հաղթող են ճանաչվել իր խորհրդական Անահիտ Գևորգյանը  և տեղակալ Երջանիկ Մինասյանը։

Այսպիսով՝ վերը նկարագրված դեպքերում խախտվել են ՀՀ Հողային օրենսգրքի պահանջները, որոնց համաձայն՝ համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ, համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բացահայտված  խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասվում է հաղորդագրությունում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:14
Մահացել է ժողովրդական արտիստ Նինա Ուրգանտը
Սանկտ Պետերբուրգում 93 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Նինա Ուրգանտը։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինստագրամի զոհերը. 27-ամյա երիտասարդին առևանգելու գործի նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
16:56
ԿԲ. Մեկ շաբաթում ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 129 մլն դոլար
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ներբանկային շուկայում ...
Աղբյուր` Panorama.am
16:48
ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է
«Երկխոսության գնալ բռնատիրական իշխանության հետ, նշանակում է կորցնել մեր ազգային դեմքը, մեր եսը, մեր որպիսությունը»:
Աղբյուր` Panorama.am
16:36
Ժողովո՛ւրդ, շատ զգույշ եղեք, որովհետև թուրքն արդեն ձեր ննջարանների դռան առաջ է. Տիգրան Չոբանյան
«Մինչև 2021 թ. նոյեմբերի 14-ը ներառյալ Նիկոլի համար ստեղծվել էր պատկեր, որ նրան հաջողվել է վերջնականապես փալաս դարձնել Հայոց ազգային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սոս Հակոբյան. Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում արմատախիլ է արել Ալեն Սիմոնյանի նման մոլախոտերի
«Վանեցյանն իր գործունեության 20 տարիների ընթացքում մշտապես պայքարել է և արմատախիլ է արել այդ Սիմոնյանի և իր գործընկերների նման...
Աղբյուր` Panorama.am
16:21
Գեորգի Ավետիսյան. Թե «Տաշիր պիցցա»-ում, թե «Երեմյան փրոջեքթս»-ի սննդի կետում թունավորումների պատճառը եղել է մարդկային գործոնը, ոչ թե հումքը
«Տաշիր Պիցցա» ցանցի կետերում, «Երեմյան Փրոջեքթս»-ի «Բուրգըրի» ռեստորանում, Տաթև դպրոցում, «Էլկա»...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան ՀՀ և Արցախի դեմ, Թուրքական ներգրավածությունը պատերազմում
Այսօր Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ...
Աղբյուր` Panorama.am
16:03
Երկու եղբայրները կռվեցին մինչև վերջին շունչը ու ընկան քաջի մահով. «Հայ զինվոր»
«Մենք՝ ապրողներս, միայն մի պարտք ունենք զոհվածների հիշատակի առաջ՝ սիրել այն հայրենիքը, որի համար ընկան նրանք: Սիրել նաև նրանց փոխարեն: Սիրել բազմապատկված սիրով»:
Աղբյուր` Panorama.am
15:40
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ
Դատարան դիմելու համար 2-ից մինչև 10 անգամ պետտուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը վիճարկելու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման...
Աղբյուր` Panorama.am
15:22
Մարտունու բնակիչն ադրբեջանցիների կողմից վերցվել է արգելանքի
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
15:01
157 ապօրինի հատված ծառեր՝ «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղերում
դատախազությունում քրեական գործ է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
14:37
Մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն. ԵՄ պատվիրակության ղեկավար
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հույս ունի, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԱԿ-ը հայտնել է, որ աշխարհում մոտ 45 միլիոն մարդ կարող է սովի մատնվել
Ավելի քան 45 մլն մարդ 43 երկրից կարող են բախվել սովի խնդրին: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունն, այս մասին ասվում է ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
14:20
Ռուսաստանցիները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ամանորյա կատարյալ ճամփորդությունը
Առցանց ծառայության կողմից հարցված զբոսաշրջիկները պատմել են, թե ինչպես են պատկերացնում իրենց ամանորյա իդեալական ճամփորդությունը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
14:11
Տուլայի շրջանի գյուղը ճանաչվել է լավագույններից մեկը աշխարհում
Տուլայի մարզի Բեխովո գյուղը հայտնվել է համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) կողմից հայտարարված «Լավագույն տուրիստական...
Աղբյուր` Panorama.am
14:02
Yerkir.am. Վթարի ենթարկված Toyota Land Cruiser-ը Արայիկ Հարությունյանին ծառակողական մեքենան է
Դեկտեմբերի 2-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 106-րդ կմ-ին «Տոյոտա Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս...
Աղբյուր` Panorama.am
13:55
Այս փուլում քննարկվում են երթուղիները սահմանով անցնելու գործընթացները. ՏԿԵ փոխնախարար
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ իրենք երկաթգիծ են կառուցում և արդեն գնացքով շարժվում են։ Ես չեմ ուզում հղում կատարել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
13:32
Ֆրանսիայում փղերի համար ծերանոց է բացվել
Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող Վիեննի շրջանում փղերի համար բացվել է Եվրոպայում առաջին ծերանոցը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»...
Աղբյուր` Panorama.am
13:19
03.12.2021. Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել:...
Աղբյուր` Panorama.am
13:12
HelpCourt-ը հրապարակել է 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անունները
HelpCourt-ը հրապարակել է այս պահին ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անուններն ու ցուցանիշները ՝ 1. Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
13:06
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4100 նոր դեպք, մահացել է 67 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 100 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման...
Աղբյուր` Panorama.am
13:00
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի
«Հայաստանում հուլիսի մեկի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ, որից 9,039-ը երեխաներ են: Արցախյան 44...
Աղբյուր` Panorama.am
12:53
ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանն առաջին անգամ ելույթ կունենա Վիեննայի օպերայում
Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ  Գևորգ Հակոբյանը ելույթ կունենա Վիեննայի պետական օպերայում: Նա կկատարի Սկապիայի դերերգը Ջ․ Պուչինիի...
Աղբյուր` Panorama.am
12:45
Պուտինին, ըստ հարցումների, վստահում է 65%-ը, չի վստահում՝ 33%-ը
«Հասարակական կարծիք» սոցիոլոգիական հիմնադրամը հարցում է իրականացրել ռուսաստանցիների շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
Հայտնի փաստաբան, այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «10 օր առաջ քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
12:24
Անտարկտիդայում սկսվել է տուրիստական սեզոնը
Անտարկտիդայում զբոսաշրջային սեզոնը սկսվել է, առաջին զբոսաշրջային նավը, որում ռուսաստանցիներ են լինելու, կմեկնի դեկտեմբերի 20-ին։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
12:12
Ներհանրապետական երթուղիները սպասարկողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի 100,000 դրամ տուրք վճարել
«Մինչև 2014 թ. կանոնավոր ուղևորափոխադրում կազմակերպելը լիցենզավորման ենթակա գործունեություն էր և այն տրվում էր անժամկետ, որի համար...
Աղբյուր` Panorama.am
12:06
Արցախցի երիտասարդ կինոռեժիսորի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել
Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ...
Աղբյուր` Panorama.am
11:57
«Սամվել Բաբայանը սարսափելի հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «44-օրյա պատերազմի օրերին, Արցախի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}