Քաղաքական 11:46 27/10/2021 Հայաստան

Դավիթ Խաժակյան. Ավելի քան 40.000 մարդ զրկված է իր տնից, քանի որ իրենց գյուղերն օկուպացված են Ադրբեջանական զինուժի կողմից

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը ելույթ է ունեցել Արցախից տեղահանված ընտանիքների իրավունքների վերաբերյալ։

«Քննակում ենք քաղաքների և տարածքաշրջանների առջև ծառացած մարտահրավերները, որոնք ծագել են ներքին տեղահանված անձանց քանակի աճով, և պետք է նշեմ, որ այդ մարտահրավերները պայմանավորված են ոչ միայն տնտեսական գործոններով, աղետներով կամ Եվրոպայի սահմաններից դուրս եղած կոնֆլիկտներով, այլ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող պետության կողմից իրականացվող թշնամական գործողություններով։

Շուրջ մեկ տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ, սանձազերծելով լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, առհամարեց Եվրոպայի խորհրդրի առջև ստանձնած պարտավորությունները և զարհուրելի հանցանքներ գործեց քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ առաջացնելով երկարատև հումանիտար հետևանքներ։

Այդ ագրեսիայի հետևանքով ավելի քան 91.000 քաղաքացի տարհանվեց Հայաստան, որոնց 88%-ը կանայք և երեխաներ էին։ Ավելի քան 40.000 մարդ զրկված է իր տնից և ունեցվածքից, քանի որ իրենց գյուղերն ու քաղաքները  ներկայումս օկուպացված են Ադրբեջանական զինուժի կողմից։

Ագրեսիայի առաջին իսկ օրվանից Արցախի և Հայաստանի կառավարությունները մշակեցին սոցիալական աջակցության հրատապ ծրագրեր, որոնք միտված էին լուծելու մարդկանց առաջնային սոցիալական խնդիրները։

Մեծ ջանք գործադրեցին նաև տեղական և տարածքային իշխանությունները, որոնք իրականացրեցին բազմաթիվ աջակցության ծրագրեր՝ օժանդակելով Արցախից տեղահանված բնակչությանը։

Չնայած գործադրված ջանքերին, տեղահանված բնակչությունը դեռ մեծապես զրկված է միջազգային մարդասիրական աջակցությունից, պաշտպանությունց և ակնկալում է այդ խնդիրների երկարատև լուծումներ։ Եվրոպայի խորհրդի հիմնադրույթները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պետք է վերաբերեն բոլորին առանց որևէ խտրականության։

Ցավոք այս պարագայում դա այդպես չէ, քանի որ Արցախի ժողովրդի իրավունքները խախտված են։ Անվտանգության խորը մտահոգությունները, հայ ժողովրդի նկատմամբ բարձր մակարդակում հնչող ատելության խոսքը, ինչպես նաև հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին արձակելուց հրաժարումը սպառում են բարիդրացիության հաստատման և երկարատև խաղաղության հնարավորությունները տարածաշրջանում, ինչը թույլ կտար ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը իրենց տներ»,- նշել է նա իր ելույթում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:19
03.12.2021. Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել:...
Աղբյուր` Panorama.am
13:12
HelpCourt-ը հրապարակել է 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անունները
  HelpCourt-ը հրապարակել է այս պահին ՀՀ դատական համակարգի 5 ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների անուններն ու ցուցանիշները՝ 1....
Աղբյուր` Panorama.am
13:06
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4100 նոր դեպք, մահացել է 67 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 100 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման...
Աղբյուր` Panorama.am
13:00
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է սահմանվել 1488 անձի
«Հայաստանում հուլիսի մեկի դրությամբ պաշտոնապես հաշվառված է հաշմանդամություն ունեցող 194,640 անձ, որից 9,039-ը երեխաներ են: Արցախյան 44...
Աղբյուր` Panorama.am
12:53
ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանն առաջին անգամ ելույթ կունենա Վիեննայի օպերայում
Օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ  Գևորգ Հակոբյանը ելույթ կունենա Վիեննայի պետական օպերայում: Նա կկատարի Սկապիայի դերերգը Ջ․ Պուչինիի...
Աղբյուր` Panorama.am
12:45
Պուտինին, ըստ հարցումների, վստահում է 65%-ը, չի վստահում՝ 33%-ը
«Հասարակական կարծիք» սոցիոլոգիական հիմնադրամը հարցում է իրականացրել ռուսաստանցիների շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Արամ Վարդևանյան. Դատավոր Զարուհի Նախշքարյանը ենթարկվում է հետապնդման
Հայտնի փաստաբան, այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «10 օր առաջ քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
12:24
Անտարկտիդայում սկսվել է տուրիստական սեզոնը
Անտարկտիդայում զբոսաշրջային սեզոնը սկսվել է, առաջին զբոսաշրջային նավը, որում ռուսաստանցիներ են լինելու, կմեկնի դեկտեմբերի 20-ին։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
12:12
Ներհանրապետական երթուղիները սպասարկողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի 100,000 դրամ տուրք վճարել
«Մինչև 2014 թ. կանոնավոր ուղևորափոխադրում կազմակերպելը լիցենզավորման ենթակա գործունեություն էր և այն տրվում էր անժամկետ, որի համար...
Աղբյուր` Panorama.am
12:06
Արցախցի երիտասարդ կինոռեժիսորի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել
Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ...
Աղբյուր` Panorama.am
11:57
«Սամվել Բաբայանը սարսափելի հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում իրավապահ մարմիններին»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «44-օրյա պատերազմի օրերին, Արցախի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
11:50
Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կկրի «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը
Դեկտեմբերի 14-ից 20-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում...
Աղբյուր` Panorama.am
11:42
Ամստերդամում ծրագրում են սահմանափակել տրանսպորտի երթևեկության արագությունը
Ամստերդամի իշխանությունները նախատեսում են 2023 թվականից տրանսպորտի արագությունը  սահմանափակել։ Մասնավորապես, արագությունը չպետք է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Հաագա՝ ներկա լինելու Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշման հրապարակմանը
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 10 նավթագործ
Ահաբեկչության հետևանքով առնվազն 10 բանվոր է զոհվել Սիրիայի Դեյր էլ Զոր նահանգում գտնվող Ալ-Հարրատ նավթահանքում, ևս մեկը վիրավորվել է։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
11:15
«Կասպերսկի» ընկերությունը թողարկում է իր օպերացիոն համակարգի KasperskyOS
«Կասպերսկի» ընկերությունը թողարկում է KasperskyOS կիբեռիմունային օպերացիոն համակարգի բաց անվճար տարբերակը։ Հայտնի Raspberry Pi 4...
Աղբյուր` Panorama.am
11:08
03.12.2021. Կորոնավիրուսի 399 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9096 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
10:55
Արցախում նոյեմբերին 178 ծնունդ է գրանցվել
Նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ «Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն...
Աղբյուր` Panorama.am
10:49
Անկարան եվրոպական իրավապահ մարմիններին կոչ է անում խուսափել Թուրքիայի վրա ճնշումներից
Հինգշաբթի Թուրքիան Եվրոպայի խորհրդին կոչ է արել խուսափել Անկարայի վրա ցանկացած ճնշում գործադրելուց՝ կապված Փարիզում ծնված թուրք գործարար և...
Աղբյուր` Panorama.am
10:42
Եթե չլիներ 44-օրյա պատերազմը, Միրզոյանն ու Բլինքենը չէին հանդիպի. Սուրեն Սարգսյան
Ինչու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Աղբյուր` Panorama.am
10:36
Մի քանի ճանապարհների տեղ-տեղ մերկասառույց է
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Դիլիջանի տարածաշրջաններում, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին,...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Մի խուսափեք երկար թռիչքներից, դա աշխարհից կտրվելու լավ միջոց է». բորտուղեկցորդուհի
Բրիտանական ավիաընկերության բորտուղեկցորդուհին պարզաբանել է, թե որքանով են երկար թռիչէները լավը, քան կարճ թռիչքները։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
10:15
Դեկտեմբերի 13-ին Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերությունը գործադուլ կանի՝ ի աջակցություն դատավոր Զարուհի Նախշքարյանի
«Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ ԲԴԽ-ի առջև խնդիր է դրված դադարեցնել դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները»:
Աղբյուր` Panorama.am
09:56
Ֆրանսիայում նինջայի կոստյումով տղամարդը թրով հարձակվել է կին ոստիկանների վրա
Ֆրանսիայի Շերբուր Ան Կոտանտեն քաղաքում նինջայի հագուստով տղամարդը կատանայով վիրավորել է երկու կին ոստիկանի։ Տեսուչները փորձել են նրան բերման...
Աղբյուր` Panorama.am
09:45
Հակաէրդողանական հայացքներով թուրք բասկետբոլիստը փոխել է թուրքական ազգանունը
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելթիքս» թիմի թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը, ով հայտնի է իր հակաէրդողանական...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Բանդայի ղեկավարը հայտնվել էր ԱԺ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի` նոյեմբերի 25-ին կազմակերպած «Սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Ժողովուրդ». Այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե Փաշինյանը, այլ Մհեր Գրիգորյանը և Սուրեն Պապիկյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան
15:24 01/12/2021

Հայաստանն ախտահարվել է ծայրաստիճան վտանգավոր վիրուսով՝ պոպուլիզմի վիրուսով. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}